Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ է իրականում «երկաթյա վարագույր» արտահայտության հեղինակը

LIFE

Մենք գիտենք, որ...

«Երկաթյա վարագույր» արտահայտությոնը պատկանում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, երբ 1946 թվականի մարտի 5–ին ԱՄՆ–ի Միսսուրի նահանգի Վեստմինստերյան քոլեջում, բացատրելով ֆաշիզմին հաղթած երկրների միջև ծագած և զարգացող տարաձայնությունները, նա ասել է. «Սկսած Բալթիկ ծովում գտնվող Շտետինից, մինչև Ադրիատիկում գտնվող Տրիեստա՝ ամբողջ Եվրոպայով մեկ իջեցվել է երկաթյա վարագույր»: 

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ «երկաթյա վարագույր» արտահայտությունը մինչև Ուինսթոն Չերչիլը այլ քաղաքական գործիչներ էլ են օգտագործել: Ուղղակի այն ժամանակ «սառը պատերազմը» նոր–նոր էր սկսվել, և այդ հիշվող բառերը արտատպվեցին բոլոր առաջատար թերթերի հոդվածների գլխագրերում: Արդյունքում «երկաթյա վարագույր» արտահայտությունը սխալմամբ վերագրվում է Չերչիլին: Չերչիլը «երկաթե վարագույր» ասելով՝ նկատի է ունեցել տեղեկատվական, քաղաքական և սահմանային այն արգելքը, որը ԽՍՀՄ–ն ու սոցիալիստական ճամբարի պետություններին մեկուսացրել է կապիտալիստական պետություններից: Մեկուսացման այս քաղաքականությունը ունեցել է փոխադարձ բնույթ: Ըստ արևմտյան մամուլի, վարագույրը ստեղծել է Խորհրդային Միությունն իր ինքնամեկուսացման քաղաքականության շրջանակներում, իսկ ըստ խորհրդային մամուլի, երկաթե վարագույրը ԽՍՀՄ–ը մեկուսացնելու արևմտյան քաղաքականության արդյունքն է: Իրականում «երկաթյա վարագույր» արտահայտությունը առաջին անգամ օգտագործել է Բելգիայի թագուհի Ելիզավետան 1914 թվականին: Բանն այն է, որ այն ժամանակ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, գերմանական բանակը հարձակվում էր, և այդ առիթով Ելիզավետան ասել է. «Այժմ իմ և Գերմանիայի միջև, կարծես թե, «երկաթյա վարագույր» է ընկած»: Դրանից հետո 1917 թվականին այս արտահայտությունը օգտագործել է ռուս փիլիսոփա Վասիլի Ռոզանովը, որը Հոկտեմբերյան հեղափոխության դեպքերը համեմատել է թատերական ներկայացման հետ, որից հետո «ճռռալով» ռուսական պետության վրա է իջել երկաթե հսկայական վարագույրը՝ նկատի առնելով ԽՍՀՄ–ի ինքնամեկուսացումը այն տարիներին: Հետագայում՝ 1919 թվականին, Բեռլինում անգլիական դեսպան Ժորժ Կլեմանսոյը այսպես է բացատրել նախատեսվող փոխադարձ չհարձակվելու պայմանագրի կնքումը ֆրանսիացիների և գերմանացիների միջև. «Ես մնում եմ այն կարծիքին, որ լավագույն պաշտպանությունը ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ գերմանացիների համար կարող է դառնալ երկաթյա վարագույրը: Այսինքն, ես նկատի ունեմ այնպիսի չեզոք գոտին, որը խախտել ոչ մեկը չի համարձակվի: Ընդ որում, նման երկաթյա վարագույր կարող է դառնալ Լա Մանշ նեղուցը»:

1945 թվականի փետրվարի 8–ին գերմանական «Դաս Ռայխ» թերթում լույս է տեսնում «Երկաթյա վարագույրից այն կողմ» վերնագրով հոդված, իսկ նույն տարվա փետրվարի 25–ին նույն թերթը հրատարակում է Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի ճառը, որտեղ նա երկու անգամ հիշատակում է «Ռուսաստանի և Գերմանիայի միջև առկա երկաթյա վարագույր» արտահայտությունը: Ամենահավանականը, հավանաբար, այն է, որ Չերչիլը «երկաթյա վարագույր» արտահայտությունը վերցրել է հենց Գեբելսի այս ճառից: 

Ի դեպ, «երկաթյա վարագույրը» ներկայումս էլ է արդիական: Եվ այն արդիական է նաև մեզ համար: Արդեն 25 տարուց ավելի է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այդ «երկաթյա վարագույրն» է: Ցավոք, մեր դեպքում այն այնքան էլ երկաթյա չէ, քանի որ փոխադարձ կրակոցներ և զոհեր են լինում:

Կամո Խաչիկյան

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers