Հավայան կղզիներում առաջին անգամ ձյուն է դրել 1890 մետր բարձրության վրա (տեսանյութ)
SOCIETYՀավայան Մաուի կղզում գտնվող ազգային պարկում՝ 1890 մետր բարձրության վրա, առաջին անգամ ձյուն է տեղացել՝ ուղեկցվելով ուժեղ քամիներով:
Ինչպես գրում է CNN-ը, 1890 մետր բարձրությունը կարող է լինել ամենացածրադիր վայրը, որտեղ Հավայներում ձյան ծածկույթ է առաջացել:
«Պոլիպոլի» ազգային պարկից տեղեկացրել են ձյան տեղումների մասին 1890 մետր բարձրություններում: Պարկի ներկայացուցչի խոսքով՝ ձյան ծածկույթի հաստությունը գերազանցել է մեկ մետրը:
Օրեր առաջ հաղորդվում էր, որ Սիեթլ քաղաքում գրանցվել են վերջին 70 տարում ձյան ամենաուժեղ տեղումները:
Հավայան կղզիներում առաջին անգամ 90 սմ հաստությամբ ձյուն էր դրել 2016-ին, սակայն այն ժամանակ ձյան ծածկույթը ձևավորվել էր 4000 մետր բարձրությամբ լեռնագագաթներին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



