Շախմատի տղամարդկանց հավաքականը ջախջախիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի թիմային առաջնությունում
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականի բոլոր անդամները հաղթանակով են ավարտել իրենց պարտիաները Եվրոպայի առաջնության մեկնարկային տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը հյուրընկալող երկրի թիմն էր` Իսլանդիան և մեր ընտրանին հաղթեց 4-0 հաշվով: Առաջինն իր պարտիան ավարտեց Լևոն Արոնյանը: Այնուհետ հաղթանակ տոնեցին նաև Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը:
Շախմատի տղամարդկանց հավաքականն անկախ Հայաստանի պատմության մեջ 11-րդ անգամ մասնակցում է Եվրոպայի թիմային առաջնությանը: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ն անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությունում հանդես կգան 36 հավաքականներ, որոնցից հիմնական ֆավորիտներն են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Հունգարիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների և Ադրբեջանի թիմերը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիÕ �ն Կարեն Գրիգորյանը: Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին, որին էլ կհաջորդի առաջին տուրը: Մասնակից հավաքականները կխաղան 9 տուր: