Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներմուծված 19 տոննա խնձոր
ECONOMICSՌուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության («Россельхознадзор») որոշմամբ՝ ՌԴ-ից հետ է ուղարկվել Թուրքիայից Կալինինգրադի մարզ ուղղարկված 19 տոննա խնձորը, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նշվում է, որ ապրանքի՝ ՌԴ ներկրման համար անհրաժեշտ պայմանները բավարարելու մասին փաստաթղթերը պարզվել են անվավեր, խնձորների մուտքը երկիր չի թույլատրվել:
Հայտնի է, որ ապրանքն ամբողջությամբ հետ է ուղարկվել Թուրքիա:
Ամիսներ առաջ ՌԴ-ից հետ էր ուղարկվել Թուրքիայից Նովոռոսիյսկի, Գելենջիկի և Տուապսեի նավահանգիստներ հասած 550 տոննա մանդարինը՝ ներկրված ապրանքում դրոզոֆիլա տեսակի միջատի հայտնաբերման պատճառով:
«Россельхознадзор»-ն այն ժամանակ տեղեկացրել էր, որ Թուրքիայից ներկրվող ապրանքներում վերջերս հաճախ է հայտնաբերում նմանատիպ խախտումներ, ինչից ելելով՝ դեկտեմբերի 5-ից սկսած ռուսաստանյան կողմն առավել խիստ վերահսկողություն է սահմանել երկիր ներկրվող թուրքական ապրանքների նկատմամբ: