Կրասնոյարսկում գազի պայթյունից ավերվել են բնակելի տան պատերը
INTERNATIONAL NEWSՌԴ Կրասնոյարսկ քաղաքի եռահարկ բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչությանը, կատարվածի մասին հայտնի է դարձել տեղի ժամանակով 21:10-ին (երևանյան՝ 18:10-ին):
Կանդագարսկայա փողոցում գտնվող տան երկրորդ և երրորդ հարկերի պատերն ավերվել են: Նախնական տվյալներով՝ փլատակների տակ տարեց կնոջ մարմին են գտել:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարված տնից 12 մարդու են փրկել, որոնցից երկուսը երեխաներ են:
Դեպքի վայրում 25 մարդ և 7 միավոր տեխնիկա է աշխատում: ՆԳՆ մարզային վարչության տվյալներով՝ շենքում հոսթել է տեղակայված եղել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



