Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կորցնում ենք տեղական լոլիկի որակը

ECONOMICS

Հայաստանը միշտ առանձնացել է բանջարաբոստանային կուլտուրաների համով ու որակով, սակայն վերջին շրջանում զգալիորեն փոխվել է տեղական լոլիկի որակը` շատացել է կոշտ զանգվածը, կորցրել է համը, հյութալիությունը:

Պարզելու համար, թե որոնք են դրանց պատճառները, Past.am-ը  նախ զրուցեցինք ՀՀ գյուղնախարարության գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանի հետ: Զրույցի ընթացքում նա նշեց, որ իրենց կենտրոնում ներկա դրությամբ կան տեղական լոլիկի 43 սորտեր, որոնք համեմատաբար մատչելի են, փափուկ, համեղ, դրանց մեջ մեծ մաս են կազմում սեղանի սորտերը:

Ձեր նշած հաստ ու պինդ լոլիկները տեխնիկական սորտեր են, որոնք նախատեսված են վերամշակման համար, դրանք կիրառվում են միայն պատրաստուկների մեջ»,- ասաց նա:

ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրի իրավահաջորդը հանդիսացող «Քարդ» ագրոբիզնեսի զարգացման կենտրոնը Հայաստան է ներկրում արտասահմանյան, հիմնականում հոլանդական սերմեր և դրանք ենթարկում ուսումնասիրության, ջերմոցային մշակման և հանում հայկական շուկա:

«Քարդ» հիմնադրամի Դարակերտի կենտրոնի մենեջեր Վարուժան Խուդեդանյանը մեր այն հարցին, թե ինչ կարիք կա համեղ ու որակյալ բանջարեղեն ունեցող Հայաստան ներկրել արտասահմանյան սերմեր, նշեց, որ վերոնշյալ համեղ լոլիկները ինքն էլ է սիրում, բայց դրանց բերքատվությունը շատ ցածր է: «Բացի դրանից՝ աշխարհը հիմա անցում է կատարում ջերմոցային տնտեսության:

Ստացվում է, որ մենք առաջնորդվում ենք ոչ թե որակյալ ապրանք ստանալու մեխանիզմով, այլ նրանով, թե ինչ անցումներ է կատարում աշխարհը: Արմավիրի մարզի ֆերմերներից մի քանիսն ասացին, որ իրենք հիմնականում գնում են հոլանդական Մահիտոս սորտի սերմերը ( որոնք, ի դեպ, բերվում են հենց «Քարդ»-ի կողմից), որովհետև դրանք դիմացկուն են: Եթե տեղական փափուկ լոլիկը մեկ օրից ավելi խանութում չի դիմանա և դրանք տեղափոխելու համար ավելի մեծ ուշադրություն է պահանջվում, ապա Մահիտոսը երկար ժամանակ կդիմանա տեղափոխման դժվարություններին, նաև խանութում կմնա այնքան, մինչև իրացվի ամբողջությամբ»,- ասաց նա:

Վարուժան Խուդեդանյանի խոսքով` իրենց լոլիկների առաջին ձեռքի գինը 700 դրամ է, որը, ինչպես գիտենք, 56 420 դրամ միջին զամբյուղ ունեցող քաղաքացու համար թանկ հաճույք է:

«Եթե մենք չներկրենք հոլանդական սերմերը, Հայաստան կսկսեն ներկրվել թուրքական սերմերը, որոնց չեն ընդունում Եվրոպական երկրները` որպես հեպատիտ C հիվանդության վարակակիրներ: Այս գործընթացը տեղի էր ունենում ՀՀ անկախության առաջին տարիներին և դրանով էլ սկսվել է հայկական լոլիկի որակական փոփոխությունները»,- ավելացրեց պարոն Բաբաջանյանը:

Նմանատիպ այլ խնդիրներ լուծելու համար գուցե ավելի նպատակահարմար կլիներ ներկրման համար օգտագործվող միջոցներն օգտագործել տեղական սերմերի շատացման և զարգացման վրա: Մենք փորձեցինք պարզել բանջարաբոստանային կուլտուրաներին գյուղնախարարության կողմից տրամադրվող գումարի ծավալները, սակայն պաշտոնական տեղեկատվությունը սահմանափակվում էր դատարկ էջով: 

Արուսիկ Տիգրանյան

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced