Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


«Երեքը նավակում». պատմության խտրական վերանայում

ANALYSIS

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակային հայտարարությունների անհամապատասխանությունը պաշտոնյայի վարքագծին քննարկելու կարիք չկա: Ամեն ինչ արդեն ասվել է: Իշխանության վերին օղակի կոնկրետ արձագանքն էլ բավարարող է: Բայց հաշվի առնելով, թե ինչն է նման քննարկման նախնական առիթ հանդիսացել, մի քանի բան արձանագրելու կարիք ամեն դեպքում կա: 

Հասկանալի է ՀԱԿ–Նիկոլ Փաշինյան հարաբերություններում որոշակի հուզականության առկայությունը: Անցյալը չես ջնջի: Մյուս կողմից էլ պարզ է, որ ներկայիս քաղաքական կռվում ՀԱԿ–ը Նիկոլի կողմից է ու բնական դաշնակից է իշխանությանը: Համատարած մրցակիցների առկայության պարագայում սա, իհարկե, չգնահատել չի լինի, մանավանդ, որ շատ դաշնակիցներ իշխանությունը չունի: 

Բայց եկեք հստակ արձանագրենք: Պատմությունը կա՛մ վերանայում ենք ամբողջովին, կա՛մ չենք վերանայում ընդհանրապես: Եթե գծում ենք Հին ու Նոր Հայաստանների բաժանարար գիծ ու որպես Նոր–ի սկիզբ արձանագրում ենք 2018–ի ապրիլ–մայիսը, ապա դրանից առաջ ամեն ինչ Հին Հայաստանն է: Չի կարող Հին Հայաստան լինել, ասենք 2014–ը, 2008–ը, 1999–ը, բայց 1995– ը կամ 1998–ը չլինել: Կամ էլ արձանագրենք, որ ոչ մի Հին ու Նոր Հայաստան չկա, անցյալն էլ, ներկան էլ, ապագան էլ մի շարունակվող պատկերի մասեր են: 

Հայտնի տիկնանց հայտարարությունները համադրելի չեն պաշտոնյայի կարգավիճակի հետ, բայց նմանատիպ կարծիքներ ունեն ոչ միայն նրանք, այլև բազմաթիվ այլոք ևս, սովորական, պաշտոնով չկաշկանդված մարդիկ: Մարդիկ հարցեր ունեն ոչ միայն «ռոբասերժական» շրջանի, այլև «լևոնական» շրջանի մասին: Այդ հարցերից շատերը իռացիոնալ են, շատերը` ռացիոնալ: Բայց այդ հարցերը կան: Ավելին` 2008–ին հանրության երկատման պատճառներից մեկն էլ այն էր, որ բազմաթիվ մարդիկ ունեցել են այդ հարցերը: Եթե չունենային, ապա 2018– ը կլիներ 2008–ին: 

2018–ն` ի տարբերություն 2008–ի, մասնատում չի բերել: Եղել է համաժողովրդական շարժում:: Մեծամասնությունը դուրս է եկել ընդդեմ իշխող խավի: Նույնիսկ իշխող խավի ենթադրյալ վերահսկողության դաշտում գտնվող հատվածն է դուրս եկել նույն այդ խավի դեմ: Հետևաբար համաժողովրդականությունը իր մեջ ներառում է հավասարապես առաջին, երկրորդ և երրորդ տասնամյակներից դժգոհ հայաստանցիների:

Հասկանալի է, որ ՀԱԿ–ը իր մոտիվացիան ունի այս ամեն ինչում, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ` իրենցը: ՀԱԿ–ը ակտիվորեն քննադատում է տիկնանց, մյուս երկուսի սատելիտներն էլ քաջալերում են: Բայց սա ընթացիկ հարց է, հասկանալի մոտիվացիաներով: Առավել կարևոր ու խնդրահարույց է պատմության վերանայման խտրական միտումը:

Խմբագրելով պատմության վերանայումը, 30–ը դարձնելով 20` դաշտ է բացվում ոչ միայն անցյալից մնացած ինտրիգների օրակարգ բերվելու, այլև համաժողովրդականությունը կասկածի տակ դնելու համար: Խորհրդարանի ստերիլ ցուցակով և քաղաքական թիմի կոնսերվացմամբ այդ կասկածն արդեն սերմանվել է: Կառավարության ծրագիր կոչվող փաստաթուղթն էլ ընդհանրապես ժողովրդական չէ, եթե չասենք էլիտիստական է: Հաջորդ քայլը կլինի պատմության վերանայման նմանատիպ խտրական մոտեցումը ու համաժողովրդականությունից բան չի մնա: Վերջապես ֆիքսենք, որ Նիկոլն ու իշխանությունը իշխանության են եկել ոչ թե ՀԱԿ–ի, ոչ թե ՔՊ–ի ցուցակներով, այլ համաժողովրդական պրոցեսի արդյունքում: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group