Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Դրոշակային աղմուկի» տակ մոռացվեց հիմնականը

POLITICS

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքը ցույց տվեց, որ հանրային կարծիքը շարունակվում է հեշտորեն մանիպուլացվել և հնարավոր է աճպարարության դասական կանոնների համաձայն` շեղել հանրային ուշադրությունը դեպի երկրորդական, ըստ էության` մտացածին դաշտ: Այսպես. տարիներ շարունակ Հայաստանում արևմտյան քաղաքական օրակարգի գլխավոր լոբբիստներից Արման Բաբաջանյանը, ով պատգամավոր է դարձել Լուսավոր Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով, հանդես եկավ ծավալուն հակառուսական ելույթով և խստորեն քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանության արտաքին քաղաքականությունը` շեշտը դնելով Ռուսաստանից Հայաստանի «չափազանց կախվածության» վրա:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը, ով ըստ փորձագիտական դաշտում տարածված որոշ կարծիքների` գտվում է Հայաստանում Սորոսի հիմնադրամի ազդեցության ներքո, պատասխան ելույթում ոչ միայն չհերքեց ներկայացված «մեղադրանքներն» ու չհակադարձեց Արման Բաբաջանյանի հնչեցրած թեզերին, այլև խոսակցությունը տարավ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանի և Վատիկանի դրոշակների և դրանց ներքո առկա բանբասանքների դաշտ` փաստացի անլրջացնելով կարևորագույն խորհրդարանական բանավեճը: Ըստ էության, բացահայտ արևմտամետ Բաբաջանյանն ու քողարկված արևմտամետ Փաշինյանը խորհրդարանական քննարկումներում առաջ տարան արևմտյան օրակարագը, համաձայն որի` «Հայաստանը եղել է և կա Ռուսաստանի վասալը, ուստի պետք է օր առաջ ազատվել այդ կարգավիճակից»: Իսկ թե ի՞նչ է թաքնված տարիներ շարունակ Բաբաջանյանի և Փաշինյանի անձնական լրատվամիջոցներով հայ ժողովրդին հրամցվող արևմտայն այս ուղենիշի տակ, քաղաքականությունից և քաղաքագիտությունից գլուխ հանող ցանկացած մեկը շատ լավ գիտի, այն է` հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խզման ճանապարհով Հայաստանից դուրս հանել ռուսական ռազմական խմբավորումը, ինչն ինքնաբերաբար նշանակում է Ռուսաստանին դուրս մղել հարավկովկասյան տարածաշրջանից: Իսկ թե ի՞նչ կմնա դրանից հետո Հայաստանից, ներկայումս բացահայտ արևմտամետ Բաբաջանյանին և նախկինում բացահայտ, այս պահին արդեն քողարկված արևմտամետ Փաշինյանին քիչ է հուզել և հիմա էլ հավանաբար քիչ է հուզում:

 

Ընդհանրապես, Հայաստանի նման արտաքին քաղաքական ու ռազմական մարտահրավերներ ունեցող երկրի ղեկավարները չափազանց զգուշավոր և կշռադատված են վերաբերվում այդ հարցերին: Ավելին` Հայաստանի անկախության շրջանում բացառապես բոլոր ղեկավարները թե խորհրդարանական քննարկումներում, և թե այլ հարթակներում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վրա Բաբաջանյանի նման բացահայտ արևմտայն կողմնորոշման գործիչների հարձակումներին պատշաճ պատասխան են տվել: Սա այն խոսքն է, որի սպառողը երբեք էլ ներքին լսարանը չի եղել: Այս խոսքի սպառողը եղել է և կա արտաքին լսարանը, մասնավորապես` դաշնակից պետության ղեկավարությունը: Բայց քանի որ Հայաստանում «իրավիճակ է փոխվել», ապա Փաշինյանին կարելի է նաև նման զգայուն հարցը ծաղրուծանակի և բանբասանքի վերածել, մինչև վերջ ջրիկացնել և աճպարարական եղանակով շեղել ուշադրությունը հիմանական խնդրից: Եվ, ինչքան էլ Փաշինյանը շեշտի, թե հեղափոխությունը արտաքին օրակարգ սպասարկելու նպատակ չի ունեցել, միևնույնն է` Բաբաջանյան-Փաշինյան «դրոշակային կռիվը» հերթական անգամ ի ցույց է դնում Փաշինյանի թիկունքում ակնհայտորեն երևացող Հայաստանում Սոռոսի հիմնադրամի ականջները: Այս դեպքը բազմաթիվ փորձագիտական կարծիքների  հերթական հավաստումն է, որ Սորոսի հիմնադրամի միջոցով սպասարկվող արևտմայն օրակարգը Փաշինյանի համար շատ ավելի թանկ է, քան հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները:

 

Տիգրան Սամվելյան

NovostiNK.net

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market