Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար արտակարգ դրություն է սահմանել երկրում
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին: Այս մասին իր թվիթերյան էջումհայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Սանդերսը հրապարակել է Սպիտակ տան օվալաձև սենյակում արված լուսանկար, որում պատկերված է նախագահն իր աշխատասեղանի մոտ:
«Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային անվտանգության ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հռչակագիրը», - գրել է Սանդերսը լուսանկարին կից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին արտակարգ դրություն կհայտարարի երկրում, ինչի արդյունքում Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման համար 8 մլրդ դոլար ստանալու հնարավորություն կունենա:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



