«Յուվենտուսը» հաղթեց խոշոր հաշվով
SPORTԻտալական A Սերիայի 24-րդ տուրի մեկնարկային խաղում Թուրինի «Յուվենտուսը» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրոզինոնեի» դարպասը (տեսանյութ): Իտալիայի չեմպիոնի երրորդ գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 19 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Առաջատար «Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 66-ի եւ արդեն 14 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Յուվենտուս» - «Ֆրոզինոնե»՝ 3:0
Պաուլո Դիբալա, 6, Լեոնարդո Բոնուչի, 17, Կրիշտիանու Ռոնալդու, 63
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



