Վթար Սյունիքի մարզում. կան վիրավորներ
SOCIETYՓետրվարի 17-ին՝ ժամը 03:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 6-րդ կմ-ին «Mercedes C-180» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել դեպի հարակից դաշտը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Լ. Ջ.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



