Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ
POLITICSՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ։
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները խոսել են գիտական հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների ու ջրային պաշարների կառավարման ոլորտներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։
«Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ը ստեղծվել է 1940 թվականին՝ Ռոքֆելեր ընտանիքի անդամների կողմից։ Հիմնադրումից ի վեր այն մշտապես աջակցել է փոփոխություններին, որոնք միտված են ավելի քաղաքակիրթ, կայուն ու զարգացած աշխարհի կառուցմանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



