Մոսկվայում կրկին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, կիրառվել է զենք. լրատվամիջոցներ (տեսանյութ)
SOCIETYՄոսկվայում կրկին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ըստ ռուսական «Հինգերորդ ալիք»-ի՝ մասնակիցները հրազեն են կիրառել: Դեպքի մասին տեղեկացրել են ականատեսները:
Նշվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Մոսկվայի Լեֆոռտովսկի այգուց քիչ հեռու տարածքում, ոստիկանությունն այժմ ստուգում է տեղեկությունը:
Աղբյուրը հայտնում է, որ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ, տեղեկություններ կան մեկ տուժածի մասին: Ծեծկռտուքի մասնակիցների և վեճի պատճառների մասին մանրամասներ չկան:
Այլ տեղեկություններ չեն փոխանցվում:
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող ժամանցի օբյեկտներից մեկում երեկ ուշ երեկոյան զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն է տեղի ունեցել չեչենական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



