Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015» խորհրդաժողովը համախմբել է 80 հայ երիտասարդների

SOCIETY

 Եվրամիության մասին գիտելիքները հայ երիտասարդության շրջանում ավելացնելու նպատակով Երևանում անցկացվում է «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015 թ. » երիտասարդական խորհրդաժողովը: Երկօրյա իրադարձությունն իրենից ներկայացնում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի քաղաքական մոդելավորում:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ողջունելով մասնակիցներին, ուրախությամբ ընդգծեց, որ ԵՄ-ն իրադարձության աջակիցներից է: «Դուք Հայաստանի լավ ապագան եք: Ձեր ծնողները և պապերը ստեղծել են այս երկիրը, ձեր ապագան: Հիմա ձեր հերթն է, դուք պետք է կառուցեք 21-րդ դարի Հայաստանը: Լավ դիպլոմ ունենալը բավական չէ, դուք պետք է նաև հավատաք շատ կարևոր արժեքների, որոնք մենք կոչում ենք եվրոպական արժեքներ»,-նշեց նա` խորհուրդ տալով օգտվել նման միջոցառման ընձեռած հնարավորություններից:

«Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015 թ.»-ի գլխավոր կազմակերպիչ Մերի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն 5-րդ մոդել-համաժողովն է կազմակերպվում: «Այս տարի լինելու է Արևելյան Գործընկերության քաղաքական համաժողովի մոդելավորում: Նորություն էր մեր համագործակցությունը UWC Դիլիջանի դպրոցի հետ, այնտեղից 13 մասնակից ունենք»,-նշեց նա:

Մերի Բաղդասարյանն ընդգծեց, որ խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 400 դիմորդներից երկփուլանի մրցակցային գործընթացներով ընտրվել են 80 երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 20 միջազգային մասնակիցներ:  Մասնակիցները կանդրադառնան վերջին ժամանակաշրջանում ԱլԳ տարածքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին և պետք է իրենց որոշումները կայացնեն Եվրամիությունում ներկայումս առկա քաղաքական միտումների և ճնշումների համատեքստում՝ հաշվի առնելով իրենց կողմից ներկայացրած պետության շահերը:

Խորհրդաժողովի մասնակից Լուսինե Նալբանդյանն առաջին անգամ է մասնակցում նման միջոցառման:

«Քաղաքական գործընթացներով հետաքրքրվում եմ: Միջոցառումն ինձ համար շատ հետաքրքիր է այն առումով, որ ծանոթացնում է իրական քաղաքական գործընթացներին և ԵՄ տարբեր կառույցներին աշխատանքներին, որը հետագայում շատ լավ փորձ կլինի: Այս կոնֆերանսի շրջանակներում հանդես եմ գալու Լատվիայի վարչապետի անունից»,-շեշտեց նա:

Նոյեմբերի 14-15-ին AEGEE-Երևան (Երևանի Եվրոպական ուսանողների ֆորում)  երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ կազմակերպում են Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015 թ. երիտասարդական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները կստանձնեն ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների , ինչպես նաև մի շարք առաջատար եվրոպական քաղաքական պաշտոնյաների դերերը:

Խորհրդաժողովի առաջին աշխատանքային օրվա ընթացքում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ և աշխատաժողովներ հատուկ հրավիրված բանախոսների մասնակցությամբ: Խորհրդաժողովի նախորդած շաբաթների ընթացքում երիտասարդները մասնակցել են 2 նախապատրաստական դասընթացի և ուսումնասիրել են ԵՄ կառույցների աշխատանքը, ինչպես նաև ծանոթացել են ԵՄ միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության անկյունաքարերին: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան զարգացնելու իրենց բանակցային հմտությունները: 

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards