Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


ՀԱԿ-ի «փոքրիկ խախտումը»՝ օրենքի կոպիտ ոտնահարում

ANALYSIS

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Past.am-ի թղթակիցը սոցցանցում հարց էր հղել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին՝ ճշտելու, թե երբ են տեղի ունենալու կուսակցության նախագահի և վարչության ընտրությունները:

Բանն այնէ, որ կուսակցության համագումարը տեղի է ունեցել 2013-ի ապրիլի 13-ին, և արդեն անցել է երկու տարի ու յոթ ամիս, իսկ կուսակցությունը հերթական համագումար չի կազմակերպել, ինչը, սակայն, կուսակցության կանոնադրային պահանջ է:

Հարցը հնչել էր «Ազատության» եթերում և ի պատասխան Զուրաբյանը բառացիորեն նշել էր. «Գարնանը, երբ այդ հարցը հասունացավ, մենք որոշում ընդունեցինք… Փետրվարյան հայտնի դեպքերից հետո էր, ու քանի որ իրավիճակը մի քիչ անորոշ էր, մենք որոշում ընդունեցինք տեղափոխել Կոնգրեսի հավաքի անցկացումը մինչև աշուն, բայց աշնանը, կներեք, հայ ժողովրդի գլխին ընկավ Սահմանադրական հանրաքվեն: Հիմա ո՞վ ճիշտ կհամարեր, որ մենք, թողած այս հանրաքվեի քարոզարշավը, զբաղվեինք մեր կուսակցության ներքին կազմակերպական խդիրներով, փորձեինք ժողովներ անցկացնել: Խոսքը համագումարի մասին է: Հիմա գիտե՞ք ինչ, ես կարծում եմ, որ մեր ազգը մեզ կների այս փոքրիկ խախտումը՝ հասկանալով մի բան, որ այսօր կա հարյուր անգամ ավելի կարևոր գործ՝ դիմակայելու այս սահմադրական արկածախնդրությանը, որը կոչված է հավերժացնել և ցմահ դարձնել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Կներեք, այս խնդիրը մենք համարում ենք շատ ավելի կարևոր, և նորից եմ ասում՝ ինձ թվում է՝ այս խախտումը մեզ կներվի»:

Նշենք, որ Կոնգրեսի կանոնադրության համաձայն՝ կուսակցության հերթական համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ վարչությա նկողմից: «Բացի այդ, համագումարն է այն մարմինը, որն ընտրում է կուսակցության նախագահ և վարչություն:

Հատկանշական է, որ Կոնգրեսի կանոնադրության համաձայն՝ համագումարը «պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է կուսակցության նախագահ և կուսակցության վարչություն»:

Այսպիսով, վերջին անգամ ՀԱԿ-ը նախագահ և վարչություն է ընտրել 2 տարի 7 ամիս առաջ՝ 2013-ի ապրիլի 13-ին, և կուսակցության նախագահն ու վարչությունը, փաստորեն, 7 ամիս է՝ ընտրված չեն, վարչությունը չի իրականացրել իր կանոնադրային պարտականությունը և 7 ամիս է՝ չի հրավիրում հերթական համագումար՝ այդպիսով զրկելով կուսակցության անդամներին ոչ միայն նոր վարչություն և նախագահ ընտրելու հնարավորությունից, այլև կանոնադրությամբ համագումարի իրավասությունների իրականացումից, որոնք բազմաթիվ են:

Կոնգրեսում, այսպիսով, կուսակցության բարձրագույն մարմինները, ըստ էության, ուզուրպացված են, քանի որ թեև Զուրաբյանն «Ազատության» եթերում նշում է, որ գարնանը, իբր, որոշում է կայացվել կուսակցության համագումարը մինչև աշուն հետաձգելու մասին, այնուամենայնիվ նախ չի նշում, թե ում կամ ինչ մարմնի կողմից է նման որոշում կայացվել, երկրորդը՝ կուսակցության կանոնադրության մեջ առկա չէ որևէ մեխանիզմ, գոյություն չունի որևէ մարմին, որն իրավասու է հետաձգել կուսակցության հերթական համագումարի անցկացումը: Հատկանշական է նաև, որ աշնանը համագումար չանցկացնելն էլ Զուրաբյանը հիմնավորում է ոչ թե ինչ-որ որոշմամբ, որը, ինչպես արդեն նշեցինք, անգամ գարնանը չէր կարող կայացվել, այլ Հայաստանում ներքաղաքական իրադարձություններով:

Ընթերցողը կարող է հարցնել՝ ի՞նչ գործ ունենք մենք ինչ-որ կուսակցության ներքին խոհանոցի ու կանոնադրության հետ, տվյալ կուսակցության անդամները, այլ ոչ թե մենք պետք է մտահոգված լինենք սեփական կանոնադրության խախտումներով: Բայց բանն այն է, որ Հայաստանում գործում է «Կուսակցությունների մասին օրենք», որի դրույթները պարտադիր են բոլոր կուսակցությունների համար և որոնց խախտումները Հայաստանի օրենդրության խախտում են և այդքանով վերաբերվում են յուրաքանչյուր քաղաքացու:

«Կուսակցությունների մասին» Հայաստանի օրենքի 18-րդ հոդվածը հստակորեն պահանջում է, որ կուսակցությունները համագումարն անցկացնեն «առնվազն երկու տարին մեկ անգամ»: Հոդվածում նաև նշված է, որ «կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են համագումարին»:

Բացի այդ, օրենքի 22-րդ հոդվածը կուսակցություններին պարտավորեցնում է «պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև իր կանոնադրությունը, ծրագիրը և որոշումները», ուստի կանոնադրության խախտումը ոչ միայն կուսակցության ներքին հարց է, այլև «Կուսակցությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածի խախտում:

Այսպիսով, թեև Լևոն Զուրաբյանն իր խոսքում փորձում է ներկայացնել, թե տեղի ունեցածը «փոքրիկ խախտում» է, իրականում Կոնգրեսի վարչության անգործությունը՝ համագումար չհրավիրելը, բացի այն բանից, որ կուսակցության ներսում իշխանության ուզուրպացիա է, նաև Հայաստանի օրենսդրության կոպիտ ոտնահարում է: Փաստորեն, «Հայ ազգային կոնգրեսում» սեփական կուսակցականների՝ ղեկավար մարմիններ ընտրելու իրավունքն ու ՀՀ օրենսդրության պահանջները ոտնահարում են ներքաղաքական «անբարենպաստ» (գարնանը) կամ «հուժկու» (աշնանը) իրավիճակից ելնելով:

Կներե՞ն ազգն ու կուսակցականներն այս «փոքրիկ խախտումը», թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:

Լիլիթ Լալայան

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026