Ֆրանսիայում հրեական գերեզմանոցում շուրջ 80 գերեզման է պղծվել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արևելքում գտնվող հրեական գերեզմանոցում շուրջ 80 գերեզման են պղծել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը: Ստորին Հռենոսի իշխանությունները խստորեն դատապարտել են հակասեմական գործողությունը:
Այսօր՝ փետրվարի 19-ին, Ֆրանսիայի ամբողջ տարածքում հակասեմականության դեմ երթեր կանցկացվեն: Ակնկալվում է, որ մայրաքաղաք Փարիզում երթին կմասնակցեն նաև երկրի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, ներկայիս վարչապետ Էդուար Ֆիլիպը և կառավարության այլ անդամներ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երեկոյան Փարիզում Հոլոքոստի հուշարձան կայցելի:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2018թ.-ի ընթացքում երկրում հակասեմականության 541 դեպք է գրանցվել, ինչը 74%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



