Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն

SPORT

TotoGaming-ը «Արսենալ»-«Բատե» խաղի համար առաջարկել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անցեք հղումով։

Ունաի Էմերիին հաջողվեց վերակառուցել «Արսենալի» խաղը, բայց ոչ բնավորությունը: Լոնդոնյան թիմը շարունակում է սայթաքել՝ հանդիպելով կազմակերպված և խիստ պաշտպանությամբ թիմերի՝ անգամ գերազանցելով նրանց իր կարգով: «Արսենալի» նվազագույն հաշվով  պարտությունը Բորիսովի  «Բատեից» Եվրոպա Լիգայի 1/6 եզրափակիչ փուլի ամենամեծ անակնկալն էր: Մինչդեռ նման խաղերը բուլղարական թիմի համար դառնում են տարվա կարևոր իրադարձություն: Չնայած առաջին խաղում գրանցված արդյունքին՝ կարելի է կանխատեսել, որ լոնդոնյան ակումբը կկարողանա հաղթահարել բուլղարական թիմի արգելքն անգամ առանց Լակազետի, Հոլդինգի, Բելերինի, Ուելբեկի և Ռեմզիի: Հանգստյան օրերին «Արսենալը» հանդիպում չի ունեցել՝ ըստ այդմ ստանալով «Բատեի» դեմ մրցավեճին պատրաստվելու ամբողջական մարզումային շաբաթ:

Բուլղարական թիմից կրած պարտությունը Ունաի Էմերիի համար չորրորդն էր վերջին յոթ խաղերում: Ութ խաղ շարունակ «Զինագործներն» ավարտում  են հաղթանակին հաջորդող պարտությամբ: Լոնդոնյան թիմն առավել արդյունավետ է սեփական մարզադաշտում: «Էմիրեյթսում» անցկացրած վերջին տաս հանդիպումներում «Կանոնիերները» միայն մեկ անգամ չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը: Ալեքսեի Բագայի թիմը 2019 թվին անցկացրել է  ընդամենը մեկ հանդիպում և դա եղել է հենց «Արսենալի» դեմ հաղթական խաղը:  Պատասխան խաղում«Արսենալին» անհրաժեշտ կլինի հաղթել 2 գնդակի տարբերությամբ: Հնարավոր է նաև ականատես լինենք լրացուցիչ ժամանակի՝ լոնդոնյան թիմի  նվազագույն հաշվով հաղթանակի դեպքում:

«Արսենալը»  սեփական հարկի տակ բոլոր ցուցանիշներվ կգերազանցի «Բատեին»՝ առաջին րոպեներից տիրելով նախաձեռնությանը: Լոնդոնյան թիմին անհրաժեշտ կլինի մրցակցի դարպասը գրավել առաջին խաղակեսում՝ լրացուցիչ լարվածությունից խուսափելու համար:

Թեև պարտությունը լուրջ հարված էր «Արսենալի» ֆուտբոլիստների և մարզչի ինքնասիրությանը, այնուամենայնիվ պատասխան խաղը թեթև զբոսանք չի լինի, քանզի բուլղարական թիմը ամբողջ կազմով կփակվի սեփական տուգանային հրապարակում՝ ապավինելով ամուր պաշտպանությանը: «Արսենալի» համար բարդ է լինելու հայտնվել Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող չորրորդ հորիզոնականում, հետևաբար Եվրոպա լիգան մնում է լոնդոնցիների միակ հույսը:

TotoGaming-ի տրամաբանական գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ

«Արսենալ»-«Բատե» հանդիպման հավանական մեկնարկային կազմեր.

«Արսենալ».Չեխ. Կոսիելնի,Մեյտլենդ Նայլս, Մուստաֆի, Կոլոշինաց, Ջակա, Մխիթարյան, Գենդուզի, Սուսարես,Օբամեյանգ, Իվոբի:

«Բատե».Շչերբիտսկի,Ֆիլիպովիչ, Ռիոս, Ֆիլիպենկո, Վոլկով,Դրագուն, Բագա, Գլեբ, Սկավիշ, Ստասեվիչ, Միլիչ:

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Արսենալ»-«Բատե» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին Երևանի ժամանակով 21:55-ին:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts