Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ
POLITICS«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր իշխանությունները յուրահատուկ դեմարշ են սկսել հոգևորականության դեմ, քանի որ, ըստ նրանց, եկեղեցականները նույնպես ասոցացվում են հին համակարգի հետ: Նոր իշխանություններն ամեն կերպ փորձում են եկեղեցու սպասավորներին պահել իրենց «բռում»: Մեր աղբյուրների պնդմամբ, իշխանությունները մարզպետներին ու հավատարիմ համայնքապետներին հանձնարարել են «խոշորացույցով» հետևել տեղերում քահանաների աշխատանքին՝ հատկապես «տակից» փող աշխատելու հավանականությունը կանխելու համար: Հատկանշականն այն է, որ եկեղեցու սպասավորներն իրենք էլ, մեղմ ասած, հեղափոխական կառավարիչների հանդեպ այդքան էլ բարյացակամ չեն: Ի դեպ, իշխանություններին զեկուցվել է, որ անցած խորհրդարանական ընտրություններին հոգևոր դասը սատարել է հիմնականում ՀՀԿ–ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



