Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


Օզոն և օզոնատորներ. որքանո՞վ են դրանք օգտակար կամ վնասակար

LIFE

Մենք գիտենք, որ...

Օզոնը բարերար ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, այն շատ է ծովափնյա շրջաններում: Անգամ հատուկ բուժման մեթոդ կա՝ օզոնաթերապիա:

Իրականում այդպես չէ:

Այն վտանգավոր անկայուն գազ է: Օզոնը (հունարենից թարգմանաբար՝ «հոտավետ») կամ «ծանր օդը» թթվածնի ալոտրոպ միացություններից է: Այն հայտնագործել է հոլանդացի քիմիկոս Վան Մարումը՝ 1795 թվականին, իսկ օզոն անունն առաջարկել է գերմանացի քիմիկոս Կրիստիան Շյոնբայնը՝ 1840 թվականին: Օզոն կա ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։ Երկրի մակերևույթից 20–30 կիլոմետր բարձրության վրա գտնվող 8 մլ/մ3 խտության օզոնի շերտը կլանում է արեգակի արձակած վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները, որի շնորհիվ և երկրի վրա կյանք կա։ Էլեկտրական մեքենաների՝ կայծեր բաց թողնելու ժամանակ զգացվում է յուրահատուկ հոտ։ Այդպիսի հոտ է զգացվում նաև ամպրոպային էլեկտրական պարպումների` կայծակների ժամանակ։ Այդ հոտը օզոն գազինն է։ Երկրի մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանի օրգանիզմների շնչառական համակարգը։ Բանն այն է, որ օզոնը շատ անկայուն է և քայքայվում է՝ վերածվելով թթվածնի ազատ ռադիկալի, որն էլ հենց կործանարար ազդեցություն է գործում կենդանի օրգանիզմի բջջի վրա: Մարդկանց մոտ ձևավորված այն կարծիքը, թե ծովափնյա շրջանների թարմ ծովային օդը օզոն շատ է պարունակում և երբեմն պետք է գնալ ծովափ «թարմ օզոնով հարուստ օդ շնչելու համար», սխալ է: «Թարմ օզոն» շնչելու համար պետք է գնալ ոչ թե ծովափ, այլ մեծ, տրանսպորտով ծանրաբեռնված քաղաք, օրինակ՝ Երևան: Բանն այն է, որ ավտոտրանսպորտի արտանետած այրված գազերը պարունակում են նաև օզոն: Ներկայումս ջրի մանրէազերծման համար քլորի նման օգտագործվում է նաև օզոն, շնորհիվ նրա, որ այն շուտ քայքայվում է և առավել քիչ է վնասակար դառնում: Օզոնը օգտագործվում է նաև որպես սպիտակեցնող միջոց: Այն իր էությամբ անտիսեպտիկ է և օգտագործվում է ախտահանումների համար:

Օզոնաթերապիան ոչ ավանդական բժշկության ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդ է: Սկսած 19–րդ դարից մինչև հիմա օզոնատորների միջոցով ստացված օզոնը օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման համար՝ սկսած քաղցկեղից, վերջացրած գրիպով: Իրականում այս մեթոդի բուժական ազդեցությունը խիստ կասկածելի է եղել միշտ: Ժամանակի ընթացքում ստեղծվել են օզոնաթերապևտիկ բժշկական կազմակերպություններ, օզոնային առողջարաններ և այլն: Ներկայումս ամերիկյան օնկոլոգների ասոցիացիան արդեն ընդունել է, որ օզոնաթերապիան չունի ապացուցված բուժական ազդեցություն: Բժշկության մեջ օզոնը կարող է օգտագործվել միայն որպես անտիսեպտիկ: Օզոնը խիստ տոքսիկ է, նրա անգամ փոքր քանակությունը շնչելը կամ ներարկելը բերում է թունավորման:

Ներկայումս մեծ տարածում ունեն տնային օզոնատորները: Ասել, որ դրանք վտանգավոր են, անհնար է, քանի որ անհայտ է, թե դրանք ինչքան օզոն են ստեղծում իրենց աշխատանքի ընթացքում և արդյո՞ք ընդհանրապես ստեղծում են: Համարվում է, որ օզոնատորը թարմացնում է օդը, կորցնում տհաճ հոտերը: Օդը թարմացնելու հարցը մի քիչ կասկածի տակ է, բայց այն, որ օզոնը կարող է կորցնել կողմնակի հոտերը, հաստատ է: Բանն այն է, որ հոտեր սովորաբար առաջանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում, իսկ օզոնի քայքայման ժամանակ առաջացող ազատ ռադիկալով թթվածինը սպանում է այդ բակտերիաների բջիջներին: Այստեղ ամբողջ հարցն այն է, որ այդ նույն ռադիկալները նույն կերպ ազդում են նաև մարդու օրգանիզմի բջիջների վրա: Այսինքն, եթե աշխատում է օզոնատորը, այդ սենյակում ոչ ոք չպետք է լինի:

 

Կամո Խաչիկյան

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers