Ֆրանսիայում տեղի է ունեցել այն, ինչ 5 տարի կատարվում է Սիրիայում. Բաշար Ասադ
INTERNATIONAL NEWSՍիրիայի նախագահ Բաշար Ասադն իր ցավակցությունն է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ` նշելով, որ նույնն էլ արդեն 5 տարի շարունակ տեղի է ունենում Սիրիայում: Այս մասին տեղեկացնումէ «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ֆրանսիայում երեկ տեղի է ունեցել այն, ինչ արդեն 5 տարի կատարվում է Սիրիայում»,- ֆրանսիացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ Ասադի խոսքերը մեջբերում է Europe1-ը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչությանհետևանքով զոհերի թիվը, ըստ տարբեր տվյալների, հասել է 120-153-ի, տուժել էավելի քան 200 մարդ, նրանցից 80-ի վիճակը ծանր է: Երկրում հաստա տվել էարտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետականսահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ ՖրանսուաՕլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներնաննախադեպ է անվանել:



