Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Նախագահ Սարգսյանը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

SOCIETY

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի անդամների հետ նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնց ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության ներկայացուցիչներ, մուսալեռցիներին փրկած նավերի նավապետների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը միջոցառման մասնակիցների հետ ծաղիկներ է դրել Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել, որից հետո Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդի կողմից կատարվել է «Ի հիշատակ սուրբ նահատակների» արարողակարգը:

Հերոսամարտի հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումների շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանն իր «Մուսա լեռան հերոսամարտի և մուսալեռցիների ազգագրության թանգարան» մասնաճյուղի ցուցասրահում կազմակերպել է «Մուսա լեռան հերոսամարտը» խորագրով մշտական ցուցադրություն` շրջանառության մեջ դնելով նոր ուշագրավ նյութեր: Մուսա լեռան հերոսամարտի պատմությունը ներկայացնող նոր ցուցադրության հիմնական նպատակն է՝ հանրությանը ներկայացնել մուսալեռցիների հերոսական պայքարը, հավերժացնել հերոսամարտում զոհված մուսալեռցիների հիշատակը և սերունդներին դաստիարակել Մուսա լեռան հերոսների ոգով: Հանրապետության Նախագահը և միջոցառման մասնակիցները շրջել են թանգարանի՝ ինքնապաշտպանական մարտերին նվիրված ցուցասրահում, ծանոթացել ցուցադրանյութին, որը ներկայացվել է դիզայներական նոր լուծումներով՝ Մուսա լեռան և ծովեզերքի եռաչափ անիմացիայով: 

Հուշարձանի կամարի տակ տեղադրվել են Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված «Փառապանծ սուր» տուֆե հուշակոթողը և «Մասունք Մուսա լեռան հերոսամարտի նահատակաց» տապանաքարը:

Մուսա լեռան քառասուն օրը դյուցազներգության հեղինակ Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ և ի նշան նրա նկատմամբ երախտագիտության ու հարգանքի` հուշահամալիրի տարածքում տեղադրվել են նաև ողջ աշխարհում Մուսա լեռան ըմբոստ զավակներին փառաբանած ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի և չորս հազարից ավելի մուսալեռցիների փրկած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի դիմաքանդակները:

Հանդիսավոր միջոցառումների ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Մուսալեռ և Փարաքար գյուղական համայնքներում տեղի է ունեցել մի շարք փողոցների անվանակոչում Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի, Շառլ-Տիրան Թեքեյանի, Տիգրան Անդրեասյանի և Մովսես Տեր-Գալուստյանի անուններով, իրականացվել են Մուսա լեռան հուշահամալիրի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Օրվա խորհրդի ներքո հուշահամալիրում այսօր կազմակերպվել է նաև տոնական համերգ:

 

Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunities