Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության նախագահի և Հայաստանի նոր դեսպանի հանդիպումը
SOCIETYՓետրվարի 20-ին, Կիեւում՝ Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում, կազմակերպության ղեկավարությունն ընդունել էր Ուկրաինայում Հայաստանի նոր դեսպանին:
Ինչպես հայտնում է AnalitikaUA.net- ը՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանին, հույս հայտնելով, որ Կիեւի եւ Երեւանի միջեւ հարաբերություններն այսուհետ էլ դինամիկ կզարգանան:Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացրեց Ուկրաինայի հայերի միության գործունեությունը, խոսեց կազմակերպության նախաձեռնած ծրագրերի իրականացման մասին:
Հանդիպմանը քննարկվել է հայկական սփյուռքի հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը խոսեց պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության գերակայությունների մասին: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ուկրաինայի հայերի միության մի շարք տարածաշրջանային ներկայացուցիչներ, կազմակերպության փոխնախագահներ եւ Ուկրաինայի երիտասարդ հայերի միության ղեկավարը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange




