Միլիոնների հասնող արտոնություններ՝ «գոյություն չունեցող» օլիգարխներին
POLITICSԸնդամենը շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարցազրույց տալով գերմանական Die Zeit պարբերականին՝ հայտարարել էր հետևյալը. «Ես ընտրողներին բացատրել եմ, որ մենք Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք: Դա շատերին զարմացնում է, քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են, և նրանք նույնպես չպետք է գնան: Բայց ի՞նչ է օլիգարխը: Օլիգարխն օգտվում է արտոնություններից: Նրա համար կան այլ օրենքներ, նա ազդեցություն ունի կառավարության վրա: Այսօր բոլորի համար պայմանները նույնն են»:
Պնդումը, որ Հայաստանում չկան այլևս օլիգարխներ, այն էլ այնպիսի համատեքստում, ինչպիսին որ ներկայացնում է Փաշինյանը, չի կարելի ընդունել միանշանակ: Բանն այն է, որ կառավարության կողմից այս ամիսների ընթացքում միլիարդների արտոնություն է տվել հենց այն գործարարներին, որոնց ժամանակին անվանել է օլիգարխ, նախորդ իշխանության ֆինանսական կտուր: Օրինակ՝ «Ալեքս տեքստիլ»-ը, «Սպայկա»-ն, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող Գրին Ֆարմը: Ընդ որում՝ պետական արտոնությունը արտոնության բարձրագույն ձևն է, և չենք էլ կարող բացառել, որ բացի պետականից, առկա են նաև ստվերային համաձայնություններ: Օրինակ, օրեր առաջ՝ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարեց, որ ըստ իր տեղեկությունների՝ կուլիսային պայմանավորվածություն կա ներկա իշխանությունների և որոշ օլիգարխների միջև, ըստ որի՝ կենսական նշանակության ապրանքների թանկացումներն ակնառու չեն լինի (3-7%), որ սոցիալական բունտ չլինի, բայց այ «էկզոտիկ» հաճույքների համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել:
Ստվերի դեմ էլ, ըստ կառավարության, պայքարը անողոք է, հայտարարվում է, որ մի քանի տասնյակ հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը։ Այդ դեպքում գուցե մեզ բացատրե՞ն, թե ինչու բյուջետային մուտքերի մասով զգալի աճ չկա։ Հիմա՝ ստվերն այդքան մեծ չէ՞ր, որքան փորձում էին ներկայացնել, թե՞ առաջվա պես մեծ է: Իսկ եթե այդպես է, ապա ովքե՞ր են գրպանում ստվերային միջոցները, եթե էլ օլիգարխներ չկան։ Եթե չկա կոռուպցիա, չկա բյուջեի թալան, ամեն բան իր տեղում է, ինչո՞ւ թոշակները չեն բարձրանում: Եթե գռփողն իր կլանով, ինչպես հայտարարում էր Փաշինյանը, այլևս լծակներ չունի գռփելու, ինչո՞ւ դեռ չեն ավելացել մարդկանց թոշակները: Հիմա է՞լ գռփող կա, թե՞ այն ժամանակ Փաշինյանն ամեն ինչ չափազանցնում էր…
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



