Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում տեղի կունենա «Նորարարական Հայաստան» միջոցառումը
SOCIETYՀարավային Կալիֆոռնիայի համալսարանում մայիսի 18-ին տեղի կունենա «Նորարարական Հայաստան» միջոցառումը, տեղեկացնում է Asbarez-ը։ Միջոցառման շրջանակում, որը կազմակերպելու է հայագիտության ինստիտուտը, ներկաները գաղափարներ եւ փորձ կփոխանակեն։ Հանդիպման ժամանակ երիտասարդ գիտնականները կպատմեն իրենց արմատների, հետհեղափոխական Հայաստանի ղեկավարների, արվեստի եւ երաժշտության մասին։
Աղբյուրի համաձայն՝ ծրագիրը հիմնված է «Հին ճանապարհներից դեպի արմատներ» հայեցակարգի վրա։ Միջոցառմանը հանդես կգան երաժիշտներ, լեգենդար կլառնետահար Ռիչարդ Հակոբյանը, նրա որդին եւ թոռները, ինչպես նաեւ երաժշտական խմբեր Բեյրութից եւ Հայաստանից։ 2017-ին միջոցառմանը մասնակցել է մոտ 4000 մարդ ամբողջ Կալիֆոռնիայից։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



