Միանգամից երկու կին մարտի վերջին առաջին անգամ դուրս կգա բաց տիեզերք
SOCIETYՊատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս կգա միանգամից երկու կին։ Դա տեղի կունենա մարտի վերջին, Միջազգային տիեզերակայանից։ Կմասնակցեն երկու ամերիկուհիներ՝ Էն Մակքլեյնը եւ Քրիստինա Քուկը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոտսի»-ն՝ հղում կատարելով NASA-ին։
Քուկը, որը Միջազգային տիեզերակայան կթռչի մարտի կեսին, Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ դուրս կգա բաց տիեզերք Մակքլեյնի հետ միասին, որը գտնվում է տիեզերակայանում։ Բաց տիեզերք դուրս գալու ժամկետը չի նշվել։
NASA-ի կայքում տեղեկացվում է, որ մարտի 29-ին Մակքլեյնը եւ Քուկը դուրս կգան բաց տիեզերք։
Կանանցից առաջինը 1984 թվականին բաց տիեզերք է դուրս եկել խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



