Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Տեսչական մարմինը տուգանելուց և թվեր հրապարակելուց բացի, պետք է նաև վերլուծություններ անի

SOCIETY

Ամեն շաբաթ հայտարարություն է տարածվում, թե բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև վարչական վարույթի գործերի քննության ընթացքում քանի խախտում է բացահայտվել և որքան տուգանք հաշվարկվել: 

Այսինքն, մասնագետները հաշվում, գցում, բռնում են, թե տվյալ ապօրինի գործունեության արդյունքում շրջակա միջավայրին ինչքան վնաս է հասցվել, ֆիքսում են գումարի չափն ու այն մարդկանց, ովքեր պետք է վարչական տույժի ենթարկվեն: 

Հետաքրքիրն այն է, որ սովորաբար շրջակա միջավայրին հասցված վնասն ամբողջությամբ չի վերականգնվում:

Պարզ հաշվարկներից երևում է, որ գանձումները վնասի չափից մոտ տասը, երբեմն քսան անգամ քիչ են կազմում: Այդպես եղել է նախկինում, այդպես շարունակվում է նաև հիմա: Բայց հետաքրքիրն այն է, որ այդպես էլ պարզ չի դառնում, թե շրջակա միջավայրին հասցված վնասի հետևանքներն ընդհանրապես հաշվարկվո՞ւմ են, թե՞ չեն հաշվարկվում: Եվ, առհասարակ, ինչ քայլեր են ձեռնարկվում հետևանքները վերացնելու ուղղությամբ: Հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ  է այնպես ստացվում, որ ոչ բոլոր խախտումներն են բացահայտվում, կամ վնասի ու փոխհատուցման գումարների միջև տարբերությունն այնքան շատ է լինում, որ որոշ դեպքերում այն, օրինակ, մոտ 12 անգամ պակաս է ստացվում:

Իրականում հնարավոր չէ հասկանալ, թե ո՞ւմ են առհասարակ բռնում, ո՞ւմ՝ չէ, ո՞ւմ հանդեպ են տուգանք կիրառում, ո՞ւմ՝ ներում: Այսինքն, այս դաշտն այնքան մութ կետեր ունի, որքան մութ անտառներում է սովորաբար լինում, իսկ թե ինչո՞ւ թնջուկը բացել չի ստացվում, կրկին հասկանալի չէ:

Եվ քանի որ Սևանից բռնած ձուկը հետ՝ Սևանը գցել հնարավոր չէ, ուստի պետականորեն որոշում է կայացվել այն հանձնել մանկատներին կամ այլ հաստատությունների, իսկ կտրված ծառերի դեպքում, քանի որ այն այլևս կպցնել հնարավոր չէ, ուստի փայտանյութը ինչ–ինչ, բայց՝ չգիտենք ի՞նչ նպատակներով է օգտագործվում: Եվ ստացվում է, որ բավականին լավ աշխատող կանաչ լույս է վառված բնությանն ու շրջակա միջավայրին վնաս պատճառելով ինչ–ինչ հարցեր լուծելու համար: Ու քանի չես բռնվել, կարող ես ձուկ էլ տանել, ծառ էլ: Բնապահպանության նախարարությունը սակայն լուռ է այս հարցում, և հավանաբար ընդամենը հաշվում է, թե տվյալ շաբաթվա ընթացքում տույժերից ու տուգանքներից ինչքան գումար է գոյացել և պետական բյուջե փոխանցվել:

Երկար տարիներ է՝ պարզ չէ նաև , թե անտառի ծառերն ապօրինի հատողներին, ծառերի բունը վնասողներին, Կարմիր գրքում գրանցված կենդանիներին որսացողներին բռնելուց բացի, ինչ ծրագրեր և միջոցառումներ են իրականացնում նման երևույթները կանխելու և շրջակա միջավայրին հասցված վնասները վերականգնելու ուղղությամբ: Ու եթե Սևանի դեպքում գոնե կարելի է մանրաձուկ աճեցնել ու լիճը բաց թողնել, ապա նույն հաստության բուն ունեցող ծառ աճեցնելու համար տարիներ են հարկավոր:

Բնապահպան Լևոն Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքը չգիտի, թե ինչպես են հաշվարկվում բնությանը հասցված վնասի չափերը, և տույժ–տուգանքներից գոյացած գումարներն ինչի վրա են ծախսվում:

«Ինձ համար հասկանալի չէ անգամ, թե ինչպե՞ս է հաշվարկվում, թե որ ծառի դեպքում վնասն ինչքան է կազմում: Այդ տուգանքները հաշվարկելու ժամանակ հաշվի առնվո՞ւմ է արդյոք հասցված վնասի հետևանքները, թե՞ ոչ: Այսինքն, ինձ համար էլ պարզ չեն շատ հարցեր, որոնց պատասխանը պետք է տեսչական մարմինը տա»,– ասաց Լ. Գալստյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding