Հայ գիտակն արժանացել է «Սեփական խաղի» աշխարհի չեմպիոնի կոչմանը
SPORTՀայազգի գիտակ Պավել Սոլախյանն արժանացել է «Սեփական խաղի» (Своя игра) աշխարհի չեմպիոնի կոչմանն, մրցույթն անցկացվել է նոյեմբերի 13-14 -ը Թբիլիսիում ընթացող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնության շրջանակներում: Հայ գիտակը, շրջանցելով 102 գիտա կի, «Սեփական խաղի» եզրափակիչում հաղթել է Անատոլի Վասերմանին, Մակսիմ Կրայնովին և Մարկ Բերլինին:
Պավել Սոլախյանը, ով կյանքի երեսուն տարիներից տասնհինգը զբաղվում է ինտելեկտուալ խաղերով, «Պերեզագրուզկա» թիմի անդամ է: 2015 թվականի հուլիսին Գյումրիում տեղի ունեցած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ առաջնությունում «Պերեզագրուզկա» թիմը վեցերորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:
2014թ. Պավել Սոլախյանի հարցը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի կողմից հայտարարվել է 2013 -2014 մրցաշարային տարվա լավագույն հարց: