Երևանում բախվել են «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենան և «Hayasa» մակնիշի մոտոցիկլետը. կան տուժածներ
SOCIETY
Փետրվարի 23-ին` ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Դ.) և «Hayasa» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1994 թ.):
Փրկարարները մոտոցիկլետի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
3
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
4
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
5
AraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development



