Փարիզում ահաբեկչությունների հեղինակներից երկուսի ինքնությունը պարզվել է. լրատվամիջոց
INTERNATIONAL NEWSՓարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների 7 հեղինակներից առնվազն երկուսի ինքնությունը պարզվել է: Այս մասին նշված է Europe1 ռադիոկայանի Twitter-ի էջում:
Ռադիոկայանի տվյալներով, ահաբեկիչներից մեկը սիրիացի է, երկրորդը՝ ֆրանսիացի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուններ կազմակերպած տղամարդկանցից մեկի մարմնին Սիրիայի քաղաքացու անձնագիր է եղել: Ներկայումս ուսումնասիրվում է փաստաթղթի վավերականությունը, որը թույլ կտա պարզել դրա իսկությունը եւ առավելագույն տեղեկատվություն ստանալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



