Ուղևորը զենքի սպառնալիքով ցանկացել է առևանգել Բանգլադեշից Դուբայ 142 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը
INTERNATIONAL NEWSԲանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել օդանավում ստեղծված իրավիճակի պատճառով, երբ ուղևորներից մեկը փորձել է առևանգել ինքնաթիռը՝ զենքով ներխուժելով օդաչուի խցիկ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Biman Bangladesh Airlines ավիաընկերության ինքնաթիռն օդ էր բարձրացել Դաքքայի օդանավակայանից, սակայն ստիպված է եղել վայրէջք կատարել բանգլադեշյան առափնյա Չիտտագոնգ քաղաքի «Շահ Ամանաթ» միջազգային օդանավակայանում:
Վայրէջքից հետո ինքնաթիռը շրջապատել են պատկան մարմինները: Բոլոր 142 ուղևորներն անվտանգ իջեցվել են ինքնաթիռից:
Բանակայիններն ու ոստիկանությունը, որոնք շրջապատել էին օդանավը, ձերբակալել են կասկածյալին: Ներկա պահին նրան հարցաքննում են, սակայն նրա շարժառիթները դեռևս պարզ չեն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



