Հնդկաստանի հյուսիս-արևելքում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 154-ի
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգում զանգվածային ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 154-ի, այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 200 մարդ: Տուժածների մեծ մասը նահանգի թեյի պլանտացիաներում աշխատողներ են եղել:
Աղբյուրը հայտնում է, որ անօրինական ալկոհոլի մատակարարման կասկածանքով իրավապահները 30 մարդու են ձերբակալել:
«Մենք դեռ հետազոտում ենք, թե ինչպիսին է եղել խմիչքի պարունակությունը, և ինչ է խառնված եղել ալկոհոլի հետ»,- ասել է Գոլահաթ շրջանի ոստիկանության աշխատակից Մուկեշ Ագարվալը:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



