Թուրք-սիրիական սահմանին ստեղծվելիք անվտանգության գոտու վերահսկողությունը պետք է տրվի Թուրքիային. Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին ստեղծվելիք անվտանգության գոտու վերահսկողությունը պետք է տրվի թուրքական կողմին, այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
«Սա հենց Թուրքիայի սահմանի մյուս կողմն է, հետևաբար՝ տարածքը Թուրքիան պետք է վերահսկի», - ասել է Չավուշօղլուն:
Նա նաև ընդգծել է, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Անկարան շարունակելու է սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայում գտնվող ռուսական զինված ուժերի:
«Մենք միշտ աշխատել ենք Ռուսաստանի հետ և ի դեմս ռուսական անվտանգության ուժերի ու բանակի՝ շարունակելու ենք համագործակցել Մոսկվայի հետ», - նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



