Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


«Թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում թատրոնում ու նոր որոշեն՝ լուծարե՞ն, թե՞ իրենք հեռանան այդ ասպարեզից»

INTERVIEW

Մշակութային հաստատությունների լուծարման, ինչպես նաև դրանց վերամիավորման վերաբերյալ տեղեկատվությունը, որը հայտնվել է նախարարության պատերից դուրս, բազմաթիվ քննադատությունների է արժանանում: Հնարավոր լուծարման ենթակա ՊՈԱԿ–ների շարքում նաև մի շարք թատրոններ են:

Մեզ հետ զրույցում Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանն, անդրադառնալով վերոնշյալ փաստաթղթին, նշեց, որ նման քաղաքականությանն առհասարակ բացասական է վերաբերվում: Ի դեպ, Համազգային թատրոնը ևս նշված ՊՈԱԿ–ների ցանկում է: «Ճիշտ մարդիկ պետք է նշանակվեն համապատասխան պաշտոններում, որ ճիշտ լուծումներ տան: Սխալ մարդիկ են ղեկավարում այդ ոլորտները: Այսինքն, ոչ թե սխալ, այլ ոլորտին չտիրապետող մարդիկ: Նրանք չեն տիրապետում ոլորտին, ո՞նց կարող է նման բան լինել: Այժմ առկա քննադատությունը շղթայական է լինելու: Եվ դժգոհություններն առաջանալու են ոչ միայն մշակույթի գործիչների շրջանում: Դուք գիտեք, որ ցանկացած թատրոն իր համակիրն ունի, իր հանդիսատեսն ունի: Իրենք այս քայլով նաև ոտնահարում են հանդիսատեսի իրավունքը, և սա ոտնձգություն է նաև հանդիսատեսի դեմ»,–ասաց Նավասարդյանը:

Նա նշեց՝ ինչպես շատ թատրոնների պարագայում, Համազգային թատրոնը ևս շատերի նախընտրելի թատրոնների շարքում է: «Ի՞նչ է նշանակում իրենց առաջարկը: Այսինքն, այսքան տարվա փորձն ու գործը, այսքան տարվա քրտինքն ու աշխատածը միացնել ուսանողական թատրոնին ու ասել՝ մենք հարմար տարբերակ գտա՞նք: Շատ վատ եմ գնահատում դա, Համազգային թատրոնն իրենք չեն ստեղծել, որ իրենք լուծարեն: Սա՝ առաջին: Իսկ երկրորդ՝ Համազգային թատրոնը երբևէ որևէ գործառույթով նման չի եղել ուսանողական թատրոնին, առավել ևս երբևէ կուսակցական հակվածություններ չի ունեցել»,–նշեց Արման Նավասարդյանը:

Նա ընդգծեց, որ չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և հարկ եղած դեպքում պատրաստ են մասնակցել խնդրի շուրջ հնարավոր բոլոր քննարկումներին:

«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը դեռ Վիգեն Չալդրանյանի հետ կապված խնդիրների ժամանակ հարցազրույց էր տվել ու ասել, որ եթե կողմերը փոխհամաձայնության չգան, թատրոնը կլուծարվի: Այնքան հեշտ են ասում, որ թատրոնը կլուծարվի, ոնց որ իրենք են ստեղծել այն: Թատրոնը կենսագրություն ունի, պատմություն ունի, թատրոնն աշխատանք ունի, վերելքի փուլում է: Թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում թատրոնում, նոր որոշեն՝ լուծարե՞ն, թե՞ իրենք հեռանան այդ ասպարեզից»,–նշեց նա՝ հավելելով, որ այս ամենը վատ աշխատանքի արդյունք է:

«Իրենց ասելով՝ նշվածի շուրջ ինֆորմացիայի արտահոսք է եղել: Իրենց ասելով՝ սա կազմակերպված է եղել, էս ո՞վ տարավ, էս ո՞վ հասցրեց այս խաբարը: Լավ աշխատեք, փակ պահեք դռները, թող լսող չլինի: Սա իրենց վատ աշխատանքի արդյունքն է ցույց տալիս: Բայց վերջը կիմանայինք, չէ՞: Ախր այնպես չէ, որ նախարարությունն է դա որոշել: Սա անձամբ Նազենի Ղարիբյանի առաջարկն է: Չեմ կարծում, թե նախարարության աշխատակիցները կողմ են դրան»,–ասաց Ա. Նավասարդյանը:

Նշենք, որ ՊՈԱԿ–ների լուծարման ու վերամիավորման թեմայի շուրջ խոսել ենք նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ընդգծել է, որ խոսքը դեռևս նախարարության ներսում քննարկվող աշխատանքային փաստաթղթի մասին է, ասել նաև, որ շատ դեպքերում իր խոսքերը կոնտեքստից դուրս են ներկայացվել: Առաջիկայում կներկայացնենք նաև Նազենի Ղարիբյանի հետ մեր հարցազրույցը:

 

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank