«Դա Լեռնային Ղարաբաղի հայության՝ ինքնորոշման իրենց իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերի պատասխանն էր». Փաշինյանը՝ Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի մասին
POLITICSՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի իրագործած այդ հանցանքը պատասխանն էր Արցախի հայության՝ իրենց ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ձգտմանը:
Twitter-ի իր պաշտոնական էջում անգլալեզու գրառմամբ Փաշինյանը հիշեցրել է, որ այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է:
«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվել ու արտաքսվել են Ադրբեջանից, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայության՝ ինքնորոշման իրենց իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերի: Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը», - գրել է ՀՀ վարչապետը՝ այն ուղեկցելով «այլևս երբեք» հեշթեգով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



