Նեպալում ուղղաթիռ է կործանվել, զոհերի թվում է երկրի զբոսաշրջության նախարարը
INTERNATIONAL NEWSՆեպալի արևելքում կործանվել է երկրի զբոսաշրջության նախարար Ռաբինդրա Ադհիկարիին տեղափոխող ուղղաթիռը: Նախարարը, օդաչուն և ուղղաթիռում գտնվող մյուս 5 ուղևորները զոհվել են, գրում է channelnewsasia.com-ը:
Բոլոր 7 զոհերի մարմինները գտնվել են: Ներքին գործերի նախարարության խոսնակ Ռամ Կրիշնան հաստատել է 49-ամյա նախարարի մահվան լուրը, մինչդեռ մյուս 5 ուղևորների և օդաչուի ինքնությունը դեռևս հաստատված չէ:
Ուղղաթիռի կործանման պատճառներն անհայտ են:
Կայքը նշում է, որ Նեպալն օդային անվտանգության ցածր մակարդակ ունի, որի պատճառով երկրի ավիաընկերություններին արգելված է Եվրամիության օդային տարածքից թռիչքներ կատարելը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



