ԱՄՆ-ում գնացքն ուժեղ ձնաբուքի պայմաններում ընթացել է հսկայական ձնակույտի միջով (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSԱՄՆ Միննեսոթա նահանգում ուժեղ ձնաբուքի հետևանքով հսկայական ձնակույտեր են առաջացել, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է BNSF Railway Co ընկերությանը պատկանող գնացքը պատրաստվում շարժվել: Վայրկյաններ անց գնացքն արագություն է հավաքում՝ օդում ցրիվ տալով ձյան հսկայական զանգվածները:
Վերջին օրերին Միննեսոթայում դիտվող ուժեղ ձնաբուքով պայմանավորված՝ նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:
Նահանգի Ազգային գվարդիայի աշխատակիցները տասնյակ մարդկանց են փրկել: Նրանցից ոմանք ապաստանել են գվարդիայի զինապահեստներում:
Նահանգի իշխանությունները հորդորել են բնակիչներին փողոց դուրս չգալ: Հաղորդվում է նաև, որ նահանգի տարբեր շրջաններում մինչև 33 սմ հաստությամբ ձյուն է տեղացել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



