Հաճելի տեղեկությունը հաստատվեց. Բուխարեստով տարանցիկ չվերթները՝ ապրիլի 3-ից
VIDEOPast.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «մեր ունեցած հավաստի տեղեկություններով, 2019 թվականի ապրիլի սկզբներից կգործեն ավիաչվերթներ նոր տարանցիկ ուղղությամբ, այն է՝ Բուխարեստով»: Եվ ահա, այս տեղեկությունն այսօր ստացավ իր պաշտոնական հաստատումը: Տարանցիկ այս չվերթներն իրականացնող SKY TEAM–ի անդամ «Տարոմ» ռումինական ավիաընկերությունից տեղեկացրեցին, որ չվերթները կսկսեն ս/թ ապրիլի 3-ից, շաբաթական 2 անգամ: Այսպիսով նոր հնարավորություններ են բացվում, ու քանի որ Բուխարեստով տարանցիկ թռիչքները լինելու են մատչելի, իսկ թռիչքների տևողությունը կրճատվելու է, նախ՝ մեծապես կշահեն մեր երկրի քաղաքացիները, ապա և էական նպաստ կբերվի դեպի Հայաստան զբոսաշրջության զարգացման գործում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



