Ամստերդամում հետաձգվել է դեպի Փարիզ օդանավի չվերթը. առկա է ահաբեկչության վտանգ
INTERNATIONAL NEWSհաբեկչության վտանգից ելնելով Ամստերդամի օդանավակայանում հետաձգվել է դեպի Փարիզ ուղևորվող չվերթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հաղորդում Telegraaf թերթը:
Telegraaf-ի տվյալներով AF1741 համարի չվերթը Սհիպհոլայից պետք է իրականացվեր տեղական ժամանակով ժամը 14:45-ին, սակայն այդ չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով. դա կապված է ահաբեկչություն իրականացնելու մասին «Twitter» սոցիալական ցանցում տեղադրված սպառնալիքներից:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերում այդ սպառնալիքներին: Մենք խնդրել ենք ուղևորներին լքել ինքնաթիռը, և այս պահին իրականացնում ենք զննում»,-նշել են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք իրականացնում են Ամստերդամի օդանավակայանի անվտանգությունը:
Լուսանկարը` EPA/LEX VAN LIESHOUT
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



