Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


«Շատ բան հո չենք ուզում. անտեսված, երկրորդված չզգանք, մեկ էլ՝ օրինականություն ու հավասարություն լինի»

SOCIETY

Ձմեռն ավարտվեց, ու թեպետ գարնան շունչը դեռ չի զգացվում, բայց դե, արդեն, մարտն է, ու հեռու չէ այն օրը, երբ գյուղացին կսկսի աշխատել իր հողի վրա: Ինչպես Հայաստանում, Արցախում ևս մտահոգությունները բազմաթիվ են՝ տեխնիկա, վառելանյութ, սերմացու, թանկ վարկեր, մի խոսքով՝ խնդիրների պակաս չկա: Շրջեցինք մի քանի գյուղերով. մարդիկ անվերապահ, առանց բացառության ամուր կանգնած են իրենց հողի վրա, անզիջում ու անկոտրում են Արցախ աշխարհում մարդիկ, բայց բնական է, որ ունեն նաև մտահոգություններ: Դրանցից մեկը գրեթե կրկնվում էր բոլոր գյուղերում. խոսքը Արցախի Հանրապետության «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» և «Արցախի ներդրումային հիմնադրամի» աշխատանքներին էր վերաբերում: Գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծ մասը, ում հետ զրուցել ենք, շեշտում էր ոչ թափանցիկ և մթության քողով պատված գործունեության մասին: Մեր զրուցակիցների վկայությամբ, այս հիմնադրամների ծառայությունից տարիներ շարունակ օգտվել են միայն ու միայն որոշ արտոնյալ ու ճարպիկ անհատները, ովքեր կապեր ունեն բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մարդիկ ասում էին, որ քանիցս բարձրաձայնել, դժգոհել ու բողոքել են իշխանություններին, ի մասնավորի՝ որ երբեմն գրավի առարկա գույքի արժեքը չի համապատասխանում վարկի կամ փոխառության արժեքին, բայց առանց խղճի խայթի շրջանցել են գործող օրենքը, նկարել ցանկացած գումարը: Այնինչ, սովորական, ինչպես գյուղացիներից մեկն ասաց, «վերևներում կապեր չունեցող» բնակիչների համար այս հիմնադրամներն այսօր էլ շարունակում են անառիկ ամրոցներ մնալ, և որպեսզի անհուսալի վիճակում հայտնված քաղաքացիները վերջնականապես չհուսալքվեն, նրանց ուղղորդում են բարձր ռիսկային գոտի՝ դեպի բանկեր: «Մէկն ի հազար ձի ու ջորի, մէկն ոչ ուլ մի, ոչ մաքի, մէկին հազար դեկան ոսկի, մէկին ոչ փող մի պղնձի»,-Ֆրիկին է հիշում գյուղատնտեսությամբ ընտանիքը յոլա տանող գյուղական դպրոցի ուսուցիչներից մեկն ու հավելում, որ արտոնյալների համար փաստորեն հենց արտոնյալ տոկոսադրույքով վարկ և փոխառություն են տալիս, իսկ սովորական մարդկանց մնում են բանկային շատ բարձր տոկոսները: Ավելին, այստեղ ի հայտ է գալիս նաև հաջորդ կարևոր խնդիրը. բանկերը նշում են, թե գրավի առարկա հանդիսացող գյուղական տները արժեք չունեն, այսինքն պիտանի չեն գրավադրման:

Մենք զրուցեցինք արցախցի տնտեսագետների հետ, որոնք չցանկացան, որ իրենց անունը հրապարակվի: Նրանցից մեկը մասնավորաբար նշեց, թե հիմնադրամների կողմից ֆինանսավորված տնտեսական մի շարք ծրագրեր, որոնց իրականացման համար միլիոնավոր դոլարներ են տրամադրվել, մի քանի չինովնիկների թեթև ձեռքով երկրի համար դարձել են պատուհաս՝ վերածվել իբր վնասով աշխատող ձեռնարկությունների: Մեր զրուցակիցը որպես օրինակ է բերում հսկայական ջանքերի ու ֆինանսական միջոցների հաշվին ստեղծված մեքենատրակտորային կայանները, որոնք անմիջապես սեփականաշնորհվել են հենց տնօրենների կողմից: Եվ միայն դրանից հետո ինչ-որ «կախարդական փայտիկի» օգնությամբ ՄՏԿներն անմիջապես սկսեցին աշխատել շահույթով: Մեկ այլ տնտեսագետ մտահոգություն հայտնեց, թե շուտով նույն ճակատագրին կարժանանա նաև տոհմային կայանը, որն իր գործարկման օրից ավելի շատ հիշեցնում է շինարարական հրապարակ, քան գյուղական նշանակության կառույց: «Նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է՝ պետք է ավելի շատ միջոցներ կորզել պետությունից, հետո միայն սկսել խոսել ձեռնարկության՝ պետական կարգավիճակի աննպատակահարմարության և սեփականաշնորհման անհրաժեշտության մասին»,-ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ հենց այս նպատակով էլ գրչի մի թեթև հարվածով այն հանվել է գյուղնախարարության կառուցվածքից և տրամադրվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանին: Իսկ մինչ այդ արդեն վերացվել էր ևս մեկ կարևոր արգելք: Համալսարանում անսպասելի, շատերի կարծիքով՝ ոչ առանց վերևների ցուցումի իրականացված ստուգումների արդյունքում գիտությունների թեկնածու ռեկտորը (ներկայումս գիտությունների դոկտոր-խմբ.), ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Մեր զրուցակիցները պնդում էին, թե ներկայիս ռեկտորը ոչ մի առնչություն չունի ոլորտի հետ. «Ի՞նչ հոգ, թե կապ չունի, մեզանում նման երևույթները ընդունվում են որպես առավելություն»:

Վերադառնալով վերը նշված հիմնադրամների գործունեությանը՝ նշենք, որ մեր զրուցակիցները երբեմն իրենց գնահատականներում ավելի հեռու էին գնում՝ ասելով, թե դրանք ոչ միայն լիարժեքորեն չեն ծառայել իրենց նպատակին, այլև ֆինանսական բուրգեր են հիշեցնում: «Եթե հսկայական գումարների փոշիացման գործընթացը ժամանակին հնարավոր լիներ կանխել, այսօր մեր հանրապետությունը կունենար զարգացման միանգամայն այլ պատկեր»,-նշում էին մարդիկ՝ կոչ անելով գործող իշխանություններին՝ կազմակերպել անկախ աուդիտ, բայց անաչառ ու հանրության համար թափանցիկ աուդիտ, որ յուրաքանչյուր արցախցի տեղյակ լինի դրա ընթացքի ու արդյունքների մասին:

«Մենք պինդ ենք, է, պինդ: Մենակ թե անտեսված, երկրորդված չզգանք, մենակ թե արդարություն լինի, ազնիվ լինեն, հավասար նայեն բոլորին: Մենք հո ուրիշ շատ բան չենք ուզում»,-ասաց տարեց բնակիչներից մեկը, ում խոսքը կարծես յուրատեսակ ամփոփում լիներ մեր ունեցած մի քանի տասնյակ զրույցների...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ Արցախից «Փաստի» համար

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding