Գեղարքունիքում «ԳԱԶ-3110»-ը դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել ձորակում. կա տուժած. shamshyan.com
SOCIETYՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններոմ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Թադևոս Կարապետյանը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի 27 ՕՏ 960 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր գլորվելով, հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով նրա ուղևոր՝ համագյուղացի, 29-ամյա Մխիթար Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



