Կապանում կատարված 3.750.000 դրամի գողության դեպքը բացահայտվեց
SOCIETYՓետրվարի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կապանի մի բնակչուհի և հայտնել, որ բնակարանի դուռը հանել են, տան իրերը խառնել, գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հայտնել է, որ փետրվարի 27-ի ժամը 19.30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00.15-ն ընկած ժամանակահատվածում դռան փականը հարմարեցված բանալիով բացելով՝ մտել են իր բնակարան և գողացել 3.750.000 դրամ:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նույն օրը բերման են ենթարկել Արման Հ.-ին և Արթուր Հ.-ին, ապա ներկայացրել քննչական վարչություն: Նրանք ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone



