Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից շուրջ 138 մլն դրամ է յուրացվել. Կոտայքի դատախազ

POLITICS

Կոտայքի մարզում2018թ.ին հայտնաբերված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է 128 տոկոսով։Այս մասին NEWS.am ին տված հարցազրույցում ասել է մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը։

Պարոն Խաչատրյան, 2018թԿոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 2049 դեպքնախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1660 դեպքի դիմացհանցագործության դեպքերի քանակն աճել է 389-ովկամ 23.4%-ովՁերկարծիքովայս աճն ինչո՞վ է պայմանավորված։

Աճի վրա ազդել է մի քանի գործոն: Նախ՝ 2018թ. ավելացել են բնակարանային գողությունների, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը, ինչն իսկապես մտոհոգիչ է եւ յուրօրինակ զգոնության կոչ է իրավապահ բոլոր մարմինների համար: Գլխավոր դատախազն արդեն հայտարարել է, որ նշված երկու ուղղություններով աշխատանքների գերակտիվացումն այս տարվա հիմնական առաջնահերթություններից է, եւ կարծում եմ՝ բոլորիս համակարգված, պլանավորված աշխատանքի արդյունքում կկարողանանք էապես բարելավել այս հանցատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը: Սրանք, անշուշտ հանցավորության վիճակի վրա ազդող բացասական գործոններ պետք է համարել:

Սակայն չեմ կարող չնշել, որ գրանցված հանցագործությունների աճին հիմնական նպաստող գործոններից է եղել լատենտային հանցագործությունների, մասնավորապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումների աննախադեպ քանակը: Լատենտային, ասյինքն թաքցվող հանցագործությունների պարագայում դեպքերի աճը նույնանում է բացահայտման ցուցանիշների հետ, ինչը խոսում է ոչ թե կոռուպցիայի ծաղկման կամ տարածման, այլ հակառակը՝ դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մասին:

Բացի այդ, 2018 թվականի ընթացքում տեղի ունեցած հայտնի քաղաքական փոփոխություններից հետո զգալիորեն ավելացել են քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին ավելի շատ դիմելու, հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու, հետեւաբար նաեւ դրանց հիման վրա ավելի շատ քրեական վարույթներ հարուցելու դեպքերը: Եթե նախկինում մեր քաղաքացիները զլանում էին իրավապատ մարմիններին տեղեկացնել իրենց հանդիպած հանցավոր երեւույթների, դրսեւորումների մասին, ապա հիմա ընդգծված նախաձեռնողական են, ինչը կարող է վկայել միայն իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության մակարդակի աճի մասին: Սրանք, իհարկե, հանցագործությունների արձանագրված դեպքերի աճի վրա ազդած դրական գործոններ են:

Իսկ եթե փորձենք զուտ տեղային առանձնահատկությունների ոսպնյակով դիտել, այսինքն առանձնացնել գործոններ, որոնք ունեն տեղային բնույթ, ապա պետք է նշել, որ արձանագրված 2049 հանցագործության դեպքերից 1029-ը, այսինքն` շուրջ 50%-ը, կատարվել են մարզի Աբովյան քաղաքի եւ հարակից համայնքների վարչական տարածքում: Դա պայմանավորված է ինչպես քաղաքի վարչական տարածքի եւ ազգաբնակչության թվաքանակի մեծությամբ, այնպես էլ Երեւան քաղաքի խիտ բնակեցված վարչական շրջանների հարեւանությամբ գտնվելու հանգամանքներով:

Ծանր հանցագործություններն աճել են 77–ով։ Իրավապահների՞ թերացումն էթե՞ մարզը «քրեականացվում» է:

2017 թվականի համեմատությամբ՝ քննարկվող ժամանակահատվածում իսկապես 77 դեպքով աճել են ծանր հանցագործությունների դեպքերը (215-292):

Սակայն միայն ծանր հանցագործությունների թվական աճը որեւէ պարագայում չի կարող գնահատվել որպես մարզի քրեականացման հանգամանքը փաստող ցուցիչ:

Պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք: Նախ՝ ինչպիսին է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համադրված դինամիկան եւ երկրորդ՝ ինչպիսին է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչն իրականում չափազանց մեծ կանխարգելիչ գործոն է հանդիսանում:  

2017 թվականի համեմատությամբ 2018թ., ինչպես արդեն նշեցի, 25 տոկոսով նվազել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: վարույթում քննված առանձնապես ծանր հանցագործությունների 6 դեպքից բացահայտվել է 5-ը՝ բացահայտումը կազմել է 83,3%: Ընդ որում, չբացահայտված  առանձնապես  ծանր  հանցագործության 1 դեպքը վերաբերել է Աբովյան ՔԿՀ-ում 1995 թվականին մի անձի սպանությանը: Ընդ որում, վարույթը կարճված քրեական գործը վերաբացվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից եւ ուղարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ 2018թ. մարզում չի արձանագրվել սպանության որեւէ դեպք, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Ինչպես 2016, այնպես էլ՝ 2017 թվականին  մարզում արձանագրվել  էին սպանության 5-ական դեպքեր:

Բացի այդ, 2018 թվականի ընթացքում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 16 դեպք, մինչդեռ 2017 թվականին արձանագրվել է նման 18 դեպք: Ընդ որում՝ բացահայտվել է 16 դեպքից 15-ը կամ 93,5%-ը:

Նախորդ տարի 3-ով աճել է ավազակության դեպքերի թիվը՝ 2017 թվականի ընթացքում արձանագրվել է 2 դեպք, 2018 թվականին՝ 5 դեպք: Վարույթում տարվա ընթացքում քննվել է այս հանցատեսակի վերաբերյալ 6 գործ, որից  հաշվետու տարում բացահայտվել է 5-ը կամ 83.3 տոկոսը:

27 դեպքով հանցագործությունների նվազում ունենք հասարակական կարգի, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում՝ 2017թ. 349 դեպքի դիմաց 2018-ին՝ 322: Վերջինս պայմանավորված է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության եւ խուլիգանության դեպքերի նվազմամբ:

Բացի դրանից՝ էականորեն՝ շուրջ 45 տոկոսով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցուցանիշները: Եթե նախորդ տարում արձանագրվել է 85 դեպք, որից 39-ը կապված է եղել թմրամիջոցի իրացման հետ, ապա 2018թ.՝ ընդամենը 47 դեպք, որից 27-ն է կապված եղել իրացման հետ:

Ուզում եմ նշել նաեւ, որ 2017 թվականին արձանագրվել է անձնական գույքի կողոպուտի 14 դեպք, իսկ նախորդ տարի՝ 9 դեպք, այսինքն, ունենք նվազում 35.7 տոկոսով: Փաստացի արձանագրված անձնական գույքի կողոպուտի 9 դեպքից միայն 2-ը չի բացահայտվել, այսինքն բացահայտումը կազմել է շուրջ 78%՝ նախորդ տարվա 57,1 %- դիմաց:

68 դեպքով աճել է պետական կամ հանրային գույքի հափշտակությունների դեպքերի  թիվը. 2017թ.` 2 դեպք, 2018թ.՝ 70: Սա իրականում դրական ցուցանիշ է, քանի որ, ինչպես նշեցի, կոռուպցիոն հանցագործություններն ունեն լատենտայնության, այսինքն թաքնված մնալու բարձր մակարդակ: Եվ այդ պայմաններում պետական կամ հանրային գույքի հափշտակությունների դեպքերի բացահայտումը կարող է խոսել միայն կատարված աշխատանքի արդյունավետության մասին, հատկապես եթե նկատի ունենանք, որ այդպիսի դեպքերը նաեւ տեւական վաղեմություն ունեն:

Չեմ կարող չնշել նաեւ, որ նախորդ տարի պահպանվել է վերջին մի քանի տարում հստակ արձանագրվող կրկնահանցագործության դեպքերի նվազման դինամիկան: Եթե, օրինակ 2015 թվականին արձանագրվել է 30 դեպք, 2016 թվականին՝ 24, 2017 թվականին՝ 6, ապա 2018թ. արդեն ունեցել ենք ընդամենը արձանագրված 4 նման դեպք, ինչը եւս մարզի իրավապահ մարմինների կողմից հետեւողական աշխատանքի արդյունք է:

Բացի վերոնշյալը, պետք է ավելացնեմ նաեւ, որ իրավապահ համակարգի համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործությունների արդյուքնում 2018 թվականի ընթացքում բացահայտվել է նաեւ նախորդ տարիներին կատարված եւ չբացահայտված հանցագործությունների 132 դեպք: 2017 թվականին այդ ցոցւանիշը կազմել է 73 դեպք, այսինքն այս առումով բարելավում ունենք 80.8 տոկոսի չափով:

Չնայած այն հանգամանքին, որ իրավապահ մարմինների համակարգում առանձին դեպքերում կարող են լինել թերություններ ու բացթողումներ, որոնք նվազագույնի հասցնելու նպատակով ձեռնարկվում են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ, սակայն վերոնշյալ իրողություններն ինքնին վկայում են, որ տարածաշրջանի քրեականացման մասին եզրահանգումների որեւէ հիմք չկա: Այլ հարց է, որ առանձին հանցատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու առումով խնդիրներ տեսնում ենք եւ մեր ջանքերն ուղղված են լինելու դրան:  

Ենթադրում եմ՝ նկատի ունեք բնակարանային գողությունների դեպքերըորոնցովարձանագրված աճը մտահոգիչ համարեցիքԻնչ է արվում դրա դեմ պայքարիառումով:

Այո, անշուշտ: Գողության միջոցով կատարված  անձնական գույքի հափշտակությունների դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ 60 դեպքով աճել են բնակարանային գողությունների դեպքերը (105-165):  Բնակարանային գողությունների 195 դեպքերի վարույթի պայմաններում չի բացահայտվել 125-ը, որից 21-ը՝ նախորդ տարվանից: Բացահայտումը կազմել է 37%, ինչն էականորեն չի տարբերվում նաեւ նախորդ տարվա ցուցանիշից՝ 36.2%: Այս խնդիրը, սակայն, լոկալ, զուտ մարզային երեւույթ չէ: Ավելին. կարող եմ ասել, որ բացահայտման ցուցանիշով Կոտայքի մարզը դրական առումով որոշակիորեն առանձնանում է:    

2019 թվականի փետրվարի 6-ին մարզի դատախազությունում տեղի ունեցավ նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփման օպերատիվ խորհրդակցություն՝ մարզի մյուս իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարություններ, որոնց ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ իրականացրել ենք: Մասնավորապես՝ մարզի դատախազությունում ուսումնասիրվել եւ ամփոփվել է 2018թ. ընթացքում՝ մարզի վարչական տարածքում արձանագրված բնակարանային գողությունների վիճակագրությունը, հանցագործությունների տարածքային բախշվածությունը՝ ըստ մարզի վարչական շրջանների: Պարզվել է,որ արձանագրված բնակարանային գողությունների դեպքերից 70-ը կատարվել է Հրազդան, Չարենցավան, Եղվարդ քաքաների եւ հարակից բնակավայրերի վարչական տարածքներում, իսկ 127-ը՝  Աբովյան քաղաքի եւ հարակից բնակավայրերի վարչական տարածքներում (65%):

Վերլուծությունը ցույց է տալիս, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով կատարված բնակարանային գողության դեպքերը, հիմնականում կատարվել են գյուղական համայնքների ամառանոցային տարածքներում, սեփականատերերի կողմից դրանք անորոշ ժամկետներով  լքելու ընթացքում: Բազմաբնակարան շենքերից գողություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծում շենքերի՝ անվտանգության ապահովման սարքավորումներով կամ միջոցներով՝ կոդավորված փականներով դռներով, տեսանկարահանող սարքերով կահավորված չլինելը, մուտքերի չլուսավորվածությունը:

Հաշվի առնելով այս հանցատեսակի սոցիալական բնույթը՝ ոստիկանության համապատասխան ծառայությունների կողմից  շարունակվում է կազմակերպվել եւ անցկացվել շրջագայություններ, այդ թվում գիշերային ժամերին: Ակտիվացվել է  շփումը բնակչության հետ: Սեփականության ճիշտ պահպանման ուղղությամբ բնակչության շրջանում տարվում են բացատրական աշխատանքներ՝ տեսավերահսկման սարքերի տեղադրման, բնակարանների պատուհանները  ճաղավանդակներով կահավորելու, ՊՊԳՎ ծառայությունից օգտվելու ուղղությամբ: Այս գործընթացներն առավել համակարգված իրականացնելու համար պլանավորվել է ակտիվացնել համագործակցությունը մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հատկապես բազմաբնակարան շենքերը անվտանգության ապահովման նշածս տեխնիկական միջոցներով հագեցնելու, կահավորելու հարցում: Բացի այդ՝ ուժեղացվել է հսկողությունը՝ նախկինում նմանատիպ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:

Իրականացված աշխատանքներն արդեն իսկ որոշակի արդյունքներ տալիս են: Մասնավորապես 2018թ. ընթացքում արձանագրված ծանր հանցագործությունների՝ բնակարանային գողությունների շուրջ 40 դեպքեր բացահայտվել են 2019 թվականի ընթացիկ ժամանակահատվածում:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ ինչպիսի՞վիճակագրություն է ձեր մարզում։ Ո՞րը կարելի է համարել վերջին ամիսներիամենախոշոր կոռուպցիոն բացահայտումը։ Առհասարակնմանատիպհանցագործություններով պետությանը պատճառված վնասի ո՞ր մասն էվերականգնվել։

2018 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 119 նյութերով՝ նախորդ տարվա 52-ի դիմաց: Այս վիճակագրությունը փաստում է, որ հայտնաբերված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է 128 տոկոսով: Սակայն սա ամենեւին չի նշանակում, որ կոռուպցիան մարզի տարածքում ավելացել է եւ Ձեր հնչեցրած առաջին հարցի պատասխանի շրջանակներում արդեն նշեցի, թե ինչու:

Նախապատրաստված  նյութերով  հարուցվել են 81 քրեական գործեր: 35 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է, որից 5-ը՝ ոչ արդարացնող հիմքով: Նշված գործերից 6-ը հարուցվել է մարզի դատախազության կողմից:

2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 7 քրեական գործեր հարուցվել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 45-ը՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու1-ը՝ կաշառք տալու, 5-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու. 1-ը՝ խարդախության, 20-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման կամ վատնման միջոցով հափշտակություն կատարելու, 2-ը՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողներիկողմից լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Կոռուպցիոն հանցագործությունները հիմնականում արձանագրվել են մարզի որոշ համայքապետարաններում, ուսումնական, բժշկական հաստատությունների գործունեության, ինպես նաեւ սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտներում:

Արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերից առավել խոշորը կարող եմ համարել Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից շուրջ 138.001.361 դրամ գումար համայնքի բյուջե պակաս մուտքագրելու եւ այդ գումարները յուրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Դրա շրջանակներում այս պահի դրությամբ կան ձերբակալված եւ կալանավորված անձինք: Քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների ոլորտը գտնվում է մարզի դատախազության առանձնակի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ մարզի դատախազությունում կայացած խորհրդակցության արդյունքներից ելնելով՝ առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու մարզի տարածքում պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների օտարման գործընթացներում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների առկայության ստուգումը: Իրավապահ մարմինների տրամադրության տակ հայտնվող բոլոր նմանատիպ տեղեկությունները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման առարկա կդառնան եւ իրավական գնահատականների կարժանանան:

Վիճակագրության համաձայն՝ 31%-ով աճել է մահվան ելքովճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Դուք հպանցիկանդրադարձաք դրանսակայն տեղյակ եմոր ՃՏՊների կանխարգելման եւնմանատիպ գործերով քննության վերաբերյալ գլխավոր դատախազը եւս հստակհանձնարարականներ է տվել։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ.

Ճանապարհային երթեւեկության կանոնների հանցավոր խախտման դեպքերն  աճել են 34-ով (108-142): Դրա հետ մեկտեղ, 6 դեպքով աճել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը (21-27):

Դեռեւս նախորդ տարիներից սկսած՝ տրանսպորտային հանցագործությունների ամփոփման արդյունքում մարզի դատախազության կողմից վեր են հանվել այն հիմնախնդիրները, որոնք անուղղակիորեն նպաստում են այս բնույթի հանցագործությունների աճին: Դրանք առանձին դեպքերում կապված են նաեւ ճանապարհների շինարարական, ինժեներատեխնիկական եւ կառուցապատման աշխատանքներում առկա թերությունների հետ, քաղաքային ճանապարհներին երթեւեկության նշանների, հետիոտնային նշագծումների, իսկ գյուղական շրջաններում` նաեւ լուսավորության բացակայության հետ: Հարկ է նշել, որ այս ոլորտում արձանագրվել են դրական տեղաշարժեր. անհամեմատ բարելավվել են մարզի վարչական տարածքում քաղաքային եւ, մասամբ, նաեւ գյուղական վայրերի ավտոճանապարհների որակը, լուսավորության ապահովվածությունը, սակայն իրականացված միջոցառումներն առայժմ բավարար համարել չի կարելի:

Պետք է նկատի ունենալ, որ մարզի տարածքով են անցնում Երեւան-Սեւան եւ Երեւան-Աշտարակ հանրապետական նշանակության մայրուղիները, մարզի վարչական տարածքում են գտնվում բնակչության շրջանում հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանգստյան գոտիներ եւ քաղաքացիների տեղաշարժն այս հատվածով բավականին ակտիվ է: Պատահական չէ, որ արձանագրված ճանապարահատրանսպորտային պատահարների դեպքերի հիմնական մասը տեղի է ունենում հենց այս հատվածում: Այսինքն հաշվի առնելով մարզի վարչական տարածքի սահմանների մեծությունը եւ աշխարհագրական դիրքը` իսկապես անելիքները դեռեւս շատ են:

Նախորդ տարի մարզի դատախազության դատախազների ուշադրության կենտրոնում են եղել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ դեպքերի կապակցությամբ նախապատրաստված նյութերի շրջանակներում խախտում թույլ տված անձանց վարչական  պատասխանատվության  ենթարկելու գործընթացը՝ կապված պետական բյուջե վճարման ենթակա գումարների հետ:

Միաժամանակ հարկ եմ համարում փաստել, որ այս բնույթի հանցագործությունների դեպքերի, այդ թվում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի հիմնական մասը գրացնվել են 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, ինչի կապակցությամբ մարզի դատախազության կողմից ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ՝ միջնորդագրեր են բերվել պատկան մարմիններին: Արդյունքում արդեն հաջորդող ամիսների ընթացքում արձանագրվել է այս բնույթի հանցագործությունների դեպքերի նվազում, ինչը համարում եմ իրականացված աշխատանքների դրական արդյունք:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank