Իջևան-Երևան ճանապարհին մեքենան կողաշրջվել է, վարորդն արգելափակվել մեքենայում
SOCIETYՄարտի 3-ին, ժամը 01:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1974 թ.) կողաշրջվել է. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հ. Մ.-ն հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



