Չելյաբինսկում 47 երեխայի տեղափոխող ավտոբուսը հայտնվել է ճանապարհամերձ առվում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզում 47 երեխայի տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ճանապարհամերձ առվում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մարզային իշխանություններին, տուժողներ չկան:
Դաշնային ավտոճանապարհների վարչության տվյալներով՝ երեխաներին տեղափոխող ավտոբուսը ձյան տեղումների պատճառով է հայտնվել ճանապարհից դուրս:
Երեխաներին տեղափոխող ավտոբուսը, փորձելով խուսափել վթարից, խցանվել էր առվում: Երեխաների կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: Այս պահին ավտոբուսը շարունակում է երթևեկությունը դեպի նախատեսված վայր: Նշվում է, որ ավտոբուսը Սատկա քաղաքից ուղևորվելիս է եղել Չելյաբինսկ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



