Մեքենան հայտնվել է Սևանա լճում. կան տուժածներ
SOCIETYՆոյեմբերի 14-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի T216AB123 պետհամարանիշի (վարորդ' Ս. Ա., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ս. Ա.-ին և ուղևոր' 1985 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Սեվանի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ս. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
4
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages
5
FINTECH360 International Conference Held in Armenia



