Yerevan, 01.August.2026,
00
:
00
BREAKING


Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

INTERVIEW

Past.am

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

Հարց. Շնորհակալություն, պարո՛ն նախարար, որ ընդառաջեցիք մեր հրավերին և մեզ հյուրընկալեցիք արտգործնախարարությունում: Շնորհավորում ենք Ձեզ մարտի 2-ի` հայ դիվանագետի օրվա կապակցությամբ: Եվ առաջին հարցս այսպես ձևակերպեմ․ մենք վերջին 28 տարվա դիվանագիտական պատմություն չունեցող ազգ ենք և պետություն, էլ չասած՝ վերջին 100 տարիների կտրվածքով, 3 հանրապետություններ և Առաջին հանրապետությունից սկսած մեր դիվանագիտական պատմությունը գնալով հարստացել, հասել է մինչև մեր օրեր: Այսօր մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ գլոբալացվող, արագ փոփոխվող աշխարհում: Հայ դիվանագետը ինչպե՞ս է կարողանում հասցնել համընթաց քայլել այդ մարտահրավերներին և ինչպե՞ս առանձնացնել ռիսկերը, ճիշտ հաշվարկել և հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել:

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ: Բարի գալուստ արտաքին գործերի նախարարություն: Շնորհակալ եմ Ձեր բարեմաղթանքների համար: Սա նաև առիթ է, որպեսզի ես շնորհավորեմ իմ բոլոր գործընկերներին, արտաքին գործերի նախարարությունում աշխատող հարյուրավոր դիվանագետներին, որոնք այստեղ՝ Երևանում են կամ մեր դիվանագիտական առաքելություններում են աշխարհի տարբեր կետերում: Շատ ճիշտ եք ասում, 28 տարվա անկախության մեր պատմության մեջ արտաքին գործերի նախարարությունն այն ինստիտուտներից է, որը ձևավորվում և զարգանում է սուվերենության պայմաններում: Մենք ունենք բավական երկար պատմություն, մենք ունենք, ի դեպ, բավական հետաքրքիր կայք, որը տալիս է դիվանագիտության պատմությունը, և ես իսկապես քաջալերում եմ, որ մարդիկ այցելեն և տեսնեն, թե ինչպես է եղել Առաջին հանրապետության ժամանակ, ինչ շրջան է եղել Երկրորդ հանրապետության ժամանակ, երբ, բնական է, շատ ավելի նվազ է եղել արտաքին գերատեսչության գործառույթը, որովհետև մենք եղել ենք ավելի մեծ պետության մաս կենտրոնացված արտաքին քաղաքականություն իրականացնելու առումով, և վերջապես արդեն Երրորդ հանրապետության ձևավորումից հետո, անկախության հռչակումից հետո այն գերատեսչություններից մեկը, որը զարգանում է սուվերենության պայմաններում դա արտաքին գերատեսչությունն է:

Մարտի 2-ը մենք նշում ենք այն առումով, որ այդ օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ լիիրավ անդամ: Այսինքն այդ պահից էր, երբ մենք, դարձանք լիիրավ անդամ, սուվերեն պետություն: Այն ժամանակ ավելի քիչ էին անդամ պետությունները, քան այսօր, երբ մենք դարձանք այդ հավասար սուվերեն պետությունը. մեկ պետություն, մեկ ձայն իրավունքով դարձանք միջազգային հարաբերությունների մասնակից:

Եվ սկսեցինք շատ յուրահատուկ պայմաններում․ գիտեք՝ շատ փոքր նախարարությունով, առանց մեծ կարողությունների, առանց կուտակված փորձի սկսեցինք ոչ միայն իրականացնել արտաքին քաղաքականություն, այլ դրան զուգահեռ նաև զարգացնել կարողություններ: Եվ այդ առումով, գիտեք, այսօր կան դիվանագետներ, որոնք հիշում են այս ամբողջ ընթացքը, և կան դիվանագետներ, որոնք նոր են սկսել, բայց ամենահետաքրքիրն այն է, որ եթե համեմատենք, ապա նախկինում մենք ինքներս պետք է գործեինք և զուգահեռ սովորեինք: Այսօր արդեն ձևավորվել է ինստիտուցիոնալ հիշողություն: Եվ ինձ համար՝ որպես նախարար, և նաև նախարարության համար ամենակարևոր խնդիրն այս ծառայության մասնագիտական կարողությունները, պրոֆեսիոնալիզմը խորացնելն ու ամրապնդելն է, որովհետև սա դիվանագիտական ծառայություն է, սա աշխատանք է, որը պահանջում է հմտություններ, գիտելիքներ, կարողություն, ինստիտուցիոնալ ուժ: Ես չեմ կարող ընդունել, որ որպես մասնագիտական աշխատանք՝ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը տարբերվի որևէ այլ մասնագիտական աշխատանքի նկատմամբ վերաբերմունքից: Եղել է առիթ, երբ ասել եմ. «Դուք ինձ չէիք վստահի, եթե մի օր տեսնեիք բժշկի աթոռին»:

Հարց. Պարո՛ն նախարար, բայց նախկինում նշանակվում էին մարդիկ, որոնք դիվանագիտության հետ կապ չունեին: Հիմա այդ տրամաբանությունը փոխվե՞լ է: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու՞ են միայն մարդիկ, որոնք դիվանագետներ են: Այստեղ նշանակումների և, ընդհանրապես, վարվող  արտաքին քաղաքականության առումով փոփոխություն կա՞:

Զոհրաբ Մնացականյան. Եթե դուք գնահատեք բոլոր նշանակումներով, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում, կտեսնեք, որ ուշադրությունը կամ շեշտավորումն ամբողջությամբ տրված է մասնագետներին և մասնագետների նշանակմանը, պրոֆեսիոնալ կարիերայով անցած դիվանագետներին, որոնք հասունացել են և կարող են այդ գործառույթը կատարել արդեն դեսպանի մակարդակով: Մենք այդ կարողությունն ունենք, և վստահ եմ, որ էլ ավելի ցույց կտանք աշխատանքի որակը, երբ շեշտադրվում են մասնագիտական կարողությունները, պրոֆեսիոնալիզմը: Սա մեր ընդհանուր բարեփոխումների կարևոր նպատակներից մեկն է: Մենք տարբեր նպատակներ ունենք. այսօր նախարարությունը շատ կանոնավոր և նպատակաուղղված բարեփոխումների գործընթաց է անցնում: Նորից եմ կրկնում՝ 27 տարվա ընթացքում մենք ձևավորել ենք շատ ամուր ինստիտուտ, որևէ դեպքում չընկալեք, որ մենք ամենը ժխտում ենք կամ չենք ժխտում՝ մի նոր բան կառուցելու համար, ոչ՛, մեր կառուցած ուժի հիման վրա մենք է՛լ ավելի խորացնում ենք մասնագիտական կարողությունները նախարարության և դիվանագիտական ծառայության:

Հարց. Անցած տարիների ընթացքում, համենայնդեպս, մեր պետության իսկ ստեղծման օրվանից, նույնիսկ կարելի է ասել՝ անկախության հռչակման օրվանից, Հռչակագրի ընդունման պահից մեր արտաքին քաղաքականությունը գերին է մեր անվտանգային միջավայրի: Վերջին 28 տարիների ընթացքում մեր անվտանգային միջավայրը չի փոխվում, ուստի և մեր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցվում է այս միջավայրի թելադրած պայմաններին: Այսօր ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը:

Զոհրաբ Մնացականյան. Ժողովրդավարական պետության մեջ մանդատ ստացած իշխանությունը, կառավարությունը, և ես այսօր պատիվ ունեմ քաղաքական այդ պատասխանատվությունը կիսելու որպես կառավարության անդամ։ Կառավարությունն ունի ընտրությունների արդյունքում տրված մանդատը, կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը և արտաքին ոլորտն ամբողջովին արտահայտված է այդ ծրագրի մեջ, որն էլ և ուղեցույց է դիվանագիտական ծառայության համար՝ օգտագործելու ամբողջ գործիքակազմը կառավարության ծրագիրն իրականացնելու համար: Տրամաբանությունը շատ պարզ է:

Այսօրվա մեր հիմնական ուղեցույցը կառավարության ծրագիրն է, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից և որը կառուցված է այնպես, որ իր համապարփակությամբ արտահայտում է մեր բոլոր գերակայությունները: Առաջինը, որ հիմքում դրված է մեկ կարևորագույն խնդիր՝ Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունը, Հայաստանի հայաստանամետ, հայամետ քաղաքականության իրականացումը: Մեր ծրագիրը բավական ընդարձակ է և մեծ է: Արտաքին քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի համապարփակ և համակարգված ձևով ծառայեցնեն միջազգային հարաբերությունները, համագործակցությունը և մնացած այլ միջազգային հարաբերություններում գործող ձևաչափերը և ներգրավվածությունը մեր ազգային նպատակներին և մեր կառավարության ծրագրի իրականացմանը: Թե ինչպես ենք մենք կարողանալու համադրել մեր բոլոր գործողություններն այդ հիմնական գերակա խնդիրն իրականացնելու համար՝ հայանպաստ, հայամետ, հայաստանամետ, հայաստանակենտրոն քաղաքականությանը իրականացնելու համար:

Հարց․ Այդ վերջին եզրույթը, Տաթև, որ օգտագործեց պարոն նախարարը, շատ հետաքրքիր է այն առումով, որ ոչ միայն Հայաստանամետ, այլ նաև՝ հայամետ։ Եվ թերևս, լինելով փոքր պետություն, ունենալով այդ «փոքր պետության սինդրոմը»՝ մեր արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականություն իրականացնելու ամենահզոր գործիքներից մեկն, այնուամենայնիվ, մեր հզոր սփյուռքն է։

Զոհրաբ Մնացականյան. Իհարկե։ Հայաստանի քաղաքականության մեջ, կառավարության քաղաքականության մեջ և նաև, բնականաբար, արտաքին քաղաքականության մեջ սփյուռքի գործոնը մեր հիմնական, կարևորագույն  ուղղություններից մեկն է, որը, եթե նկատեք կառավարության ծրագրում հիմնված է 4 հիմնական սյուների վրա։ Մեր ինքնության զարգացման, ամրապնդման, պահպանման գործառույթն է։ Մեր համազգային, համահայկական, համասփյուռ ինստիտուտների զարգացմանն օժանդակելու գործառույթն է։ Հայաստանի զարգացման օրակարգի շրջանակներում մեր ամբողջ հայության ներուժի օգտագործումն է։ Եվ վերջապես հայրենադարձությանը նպաստելու, օժանդակելու գործառույթն է։ Մենք չենք պնդում, որ բոլորը պետք է վերադառնան Հայաստան, բայց ունենալ կարողություն օժանդակելու և քաջալերելու, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ձգտում են դրան, Հայաստանն ընդունեն որպես իրենց Հայրենիք իրենց առօրյա կյանքում, դա հայրենադարձությանն օժանդակող քաղաքականություն իրականացնելու կարևոր նպատակներ է իր առջև բերում։

Հարց․ Պարո՛ն նախարար, վերադառնալով մեր քաղաքական առաջնահերթությանը՝ անվտանգային հարցերի ապահովումը, գաղտնիք չէ, որ գլխավոր անվտանգային խնդիրը Ղարաբաղի հարցն է ու այստեղ վերջին շրջանում արված հայտարարությունները, որ մինչև Արցախը չդառնա բանակցային կողմ բանակցություններ որպես այդպիսին չեն լինի, ինչպես հայտարարեց վարչապետը Իրան իր այցի ժամանակ։ Չկա՞ այստեղ մտավախություն, որ սա կդիտարկվի որպես նոր նախապայման Հայաստանի կողմից, ինչը կձախողի Մինսկի խմբի համանախագահության ջանքերը Ղարաբաղի հարցում, ինչը և Ադրբեջանն է երկար տարիներ ցանկանում։

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, վարչապետը բավական հստակ ձևակերպել է այն մոտեցումը, որը վերաբերում է Արցախի առնչությանն իրեն վերաբերվող բանակցություններին։ Նաև շատ հստակ բացատրել է, թե ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության վարչապետի մանդատը, ու՞մ կողմից է տրված այդ մանդատը և ինչպե՞ս կարող է վարչապետը իրականացնել այդ մանդատը։ Մանդատը ՀՀ վարչապետին տրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, և ինքն այդ մասով իրականացնելու է իր գործառույթը։ Ամենակարևորը, որ որևէ դեպքում Հայաստանը չի հրաժարվել իր պարտավորությունից՝ որպես բանակցող կողմ։ Մենք միշտ պնդել ենք և ընդգծել ենք, որ Հայաստանը եղել և մնում է հիմնական երաշխավորողն Արցախի անվտանգության, որովհետև որևէ այլ բան այս աշխարհում չկա։ Այն ինչ որ այսօր ունենք, մեր ձեռքերով կառուցած անվտանգության համակարգն է։ Որևէ այլ համակարգ, այլ մեխանիզմ չկա։ Եվ միշտ շեշտադրում ենք և նորից ուզում եմ հստակ շեշտադրել. մեր հարցը վերաբերում է շատ կոնկրետ անվտանգությանը, շատ կոնկրետ ֆիզիկական անվտանգությանը։ Չկա վերադարձ անցյալին, չի կարող լինել վերադարձ անցյալին։ Երբ որ մենք խոսում ենք ստատուսի մասին, սա ենք ասում, որ չկա վերադարձ անցյալին, որովհետև անվտանգությունը գերակա է։ Չի լինելու իրավիճակ, երբ որ մենք նորից վտանգի տակ դնենք մեր հայրենակիցների՝ Արցախի ժողովրդի կյանքը, ֆիզիկական կյանքը։

Մենք բացատրել ենք սա բազմաթիվ անգամ: 1994 թվականին ստեղծվել, ձևավորվել է համակարգ, որը նպաստում է մեկ բանի, որն ապահովում է մեկ բան՝ ֆիզիկական անվտանգություն։ Եվ ստատուսի մեր պնդումը բխում է դրանից։ Չի կարող լինել վերադարձ անցյալին, որովհետև չի կարող լինել որևէ իրավիճակ, որտեղ մենք վնասենք այդ անվտանգության համակարգը։ Չի լինի։ Սա մենք ասել ենք  բազմաթիվ անգամ։

Մենք մեր մասով մնում ենք վճռական, և մնում ենք ներգրավված և որևէ կերպ մենք չենք փորձում ձևականացնել՝ փորձում ենք բարդացնել կամ ուղղել պարտավորություններն այլ ուղղությամբ։ Մենք մեր պարտավորությունների տերն ենք և բանակցում ենք մեր մասով։ Բայց եթե մենք արդյունքին ուղղված բանակցություններ պետք է վարենք, պետք է գիտակցենք և հաշվի առնենք այն, ինչ որ իրողություն է. Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից։

Հարց. Հակադարձումն այնպիսին է, որ նախորդ երկու իշխանությունները ևս չունեին, բայց փաստ է, որ նրանք բանակցել են:

Զոհրաբ Մնացականյան. Ես կսահմանափակվեմ մեկ բանով, որովհետև բոլոր այդ հակադարձողների տեսակետները հաշվի չեն առնում այն, ինչը այսօր իրողություն է. ՀՀ վարչապետը ընտրությունների միջոցով ստացել է մանդատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից: Ինքը կարող է խոսել Տավուշի մարզի քաղաքացիների անունից մինչև Սյունիքի:

Հարց. Պարոն նախարար, խոսում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին, մի քանի հանդիպում եք ունեցել ձեր ադրբեջանցի պաշտոնակցի հետ, ինչ նշանակվել եք նախարարի պաշտոնում: Մինսկի խմբի համանախագահներ եռյակն է գնում-գալիս անընդհատ: Բանակցությունների սեղանին նորություն կա՞:

Զոհրաբ Մնացականյան. Բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում, որովհետև նորից մենք առիթ ունեցել ենք բազմիցս բացատրելու, արտահայտելու, որ մայիսից ի վեր մենք որևէ պահ չենք հապաղել, չենք հետաձգել խաղաղ գործընթացը: Արդեն անմիջապես մայիսից հետո` հունիս ամսին, մենք ունեցանք առաջին շփումները համանախագահների հետ (նոր կառավարությունը): Հունիսին եղավ առաջին հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Հուլիսին չկայացավ հանդիպում բրյուսելյան համաժողովի շրջանակներում: Սեպտեմբերին եղավ երկրորդ հանդիպումն արտգործնախարարների: Սեպտեմբերին եղավ շատ հստակ արդյունքով շփում վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Եղավ հանդիպում հետագայում նաև Սանկտ Պետերբուրգ, հետո հունվարին եղավ հանդիպում արտգործնախարարների նորից, և (վարչապետի ու Ադրբեջանի նախագահի) շփումը Դավոսում: Սա նպատակ է ունեցել մեզ համար հստակ ներգրավվելու գործընթացի մեջ և հստակեցնելու այն մոտեցումները, որ այս Կառավարությունն ունի խաղաղ գործընթացի համար: Սա է եղել տրամաբանությունը մինչև հիմա և շարունակում է մնալ, որովհետև մենք նպատակաուղղված աշխատելու ենք բացարձակապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Խաղաղությանն այլընտրանքը պետք է բացառել: Դա, նորից եմ կրկնում, չի նշանակում, որ բացակայում է վճռականություն հայկական որևէ կողմից: Բայց մենք նպատակաուղղված աշխատելու ենք խաղաղ կարգավորման ուղությամբ:

Հարց. Արցախի արտգործնախարարության ձեր գործընկերները…

Զոհրաբ Մնացականյան. Այո՛, շատ շնորհակալ եմ, որ բերեցիք այդ հարցը, որովհետև մենք շատ հստակ պահպանում ենք այդ ձևաչափը, երբ Արցախի ղեկավարությունն ամբողջովին տալիս է մեզ այն անհրաժեշտ ուղորդումը կամ նշանները, որոնք մեզ անհրաժեշտ է հաշվի առնել մեր մասով՝ որպես բանակցող կողմ:

Հարց. Սա արտաքին քաղաքականության անվտանգային բաղադրիչի առումով, բայց ոչ պակաս կարևոր է նաև տնտեսական բաղադրիչը: Այս առումով, պարոն նախարար, ո՞րոնք են մեզ համար տնտեսական առումով առաջնահերթությունները Հայաստանը զարգացնելու և արտաքին կապերը օգտագործելու՝ հաշվի առնելով նաև վերջին զարգացումները` հյուսիս-հարավ մայրուղում Իրանի մասնակցության ցանկությունը, ինչպես նաև մեր գազին այլընտրանք ունենալու հնարավորությունը, Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու նաև իրանական գազի համար:

Զոհրաբ Մնացականյան. Սա նույնպես մեր հիմնական գերակա առաջնահերթություններից մեկն է մեր արտաքին քաղաքականության մեջ: Դուք տնտեսական մասը նշեցիք. ոչ ավելի քիչ պակաս են մեր ներգրավվածությունները, ինչպես նշեցի, մեր պետական, հասարակական, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առումով, միջազգային համագործակցությունը, որպեսզի մենք մեր ազգային նպատակները կարողանանք լավագույնս օգտագործենք: Դուք անդրադարձաք վարչապետի վերջին այցին ԻԻՀ: Հաջորդիվ գալու է այլ այց, որը լինելու է Եվրամիության ուղղությամբ, որը նույնպես մեր հիմնական գործընկերներից մեկն է, որի հետ մենք ունենք բավական ընդարձակ օրակարգ, որն անմիջապես առնչվում է մեր զարգացման օրակարգին: Մենք աշխատում ենք էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման, ամրապնդման առումով․ հետաքրքիր օրակարգ է Իրանի հետ: ԵՄ հետ մենք նույնպես աշխատելու ենք տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են նույն հարցերին, և նաև հարցերի, որոնք վերաբերում են ՀԸԳՀ-ին: Մենք արդեն իրականացման փուլում ենք գտնվում՝ անկախ նրանից, թե երբ բոլոր պետությունները կվավերացնեն դա… այդ ամենը տեղի է ունենում նորմալ բնականոն ընթացքով:

Հարց. Մինչև երեք տարի է չէ՞ ռացիոնալ ժամկետը:

Զոհրաբ Մնացականյան. Մինչև երեք տարի է ռացիոնալը, բայց դա չէ էականը: Էականն այն է, որ մենք սահմանափակված չենք դրանով: Մենք այսօր արդեն իրականացման փուլում ենք գտնվում: Մենք ունենք շատ ընդարձակ օրակարգ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք. սա հսկայական հնարավորություն է շատ ավելի ընդարձակ աշխատելու երկու հարյուր միլիոնանոց շուկայում։ Ես ծրագրում եմ շուտով այց կատարել աֆրիկյան մայրցամաք, որը նույնպես, մեր գնահատմամբ, շատ հետաքրքիր, կարևոր հնարավորություններ է բացում։

Հարց. Պարո՛ն նախարար, այս բավականին հավակնոտ ծրագրերը Հայաստանի կողմից՝ դառնալ տարածաշրջանում տարանցիկ երկիր նաև գազի առումով, նաև ճանապարհաշինության առումով. չկա՞ վտանգ կամ մտավախություն, որ Հայաստանը կարող է իր հարաբերությունները փչացնել արդեն առկա գործընկերների հետ, մասնավորապես՝ գազի մասին եմ խոսում։

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք՝ սա նույնպես շատ կարևոր սկզբունք է մեր արտաքին քաղաքականության մեջ, որ բազմիցս արտահայտվել է վարչապետի կողմից, բազմիցս արտահայտվել է մեր կողմից, իմ կողմից, արտաքին քաղաքական գերատեսչության շրջանակներում աշխատող մեր գործընկերների. մենք չենք կառուցելու հարաբերություններ մեկ գործընկերոջ հետ մյուս գործընկերոջ հաշվին։ Եթե դա պահանջում է, որպեսզի մենք շարունակական և նպատակաուղղված աշխատենք բոլոր ուղղություններով, որպեսզի բացատրելի դարձնենք՝ մեր նպատակներն ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Եթե մեր նպատակները բախվում են որևէ ավելի լայն աշխարհաքաղաքական իրավիճակների հետ, դա մեզ համար մարտահրավեր է, որը մենք ընդունում ենք և որը պահանջում է, որպեսզի մենք ներգրավվածության միջոցով կարողանանք ապահովել այն, ինչ-որ առաջնային է մեզ համար, և գտնել այն ձևաչափն այն ծավալի մեջ, որը հնարավոր է իրականացնել։ Դա շատ կարևոր իմաստն է մեր աշխատանքի։ Չենք կարող մեզ թույլ տալ հակասություններ մի տարածաշրջանում, որն արդեն դրա պակասը չունի, չենք կարող էլ ավելի վտանգել մեր անվտանգությունն այն պայմաններում, երբ որ միջազգային օրակարգում արդեն բավականին մեծ մարտահրավերներ կան, բայց մենք չենք կարող նաև առաջ չտանել մեր ազգային շահը։

Հարց. Այսինքն՝ ռիսկերը հաշվարկված են։

Զոհրաբ Մնացականյան. Ռիսկերը հաշվարկելու գործառույթը մեր առօրյա աշխատանքն է։ Ռիսկերը գնահատելու, ողջամիտը գտնելու, ներգրավվելու, բացատրելու, համոզելու և գնահատելու՝ որքան է հնարավոր գնալ առաջ այս հարցում կամ մյուս հարցում՝ ցանկացած ուղղությամբ։

Հարց. Պարո՛ն նախարար, այս մերձավորարևելյան եփող կաթսայում Հայաստանն ունենում է խիզախություն մարդասիրական առաքելությամբ մասնակցելու պոստպատերազմյան կամ պատերազմի ավարտի շեմին գտնվող Սիրիայի վերակառուցմանը՝ մարդասիրական առաքելություն ուղարկելով։ Մեզ ճի՞շտ են ընկալում մեր միջազգային գործընկերները, մեր դիրքորոշումը, ի վերջո։

Զոհրաբ Մնացականյան. Այո՛, մենք շատ հստակ ձևակերպեցինք, թե մենք ինչու ենք գնում այդ քայլին, ինչու ենք որոշել այդ բանն անել, և բնական է, որ մեզ համար դա մեծ նշանակություն ունի, կենսական նշանակություն ունի և մենք շատ հստակ բացատրել ենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ մենք կարողություն ունենք… կա քաղաքացիական բնակչություն Սիրիայում, կա առավել ևս քաղաքացիական բնակչություն, որը հայազգի է, որը դրա կարիքն ունի, և որ մենք արտահայտում ենք այդ կարողությունը՝ նպատակ ունենալով քաղաքացիական բնակչությանն ուղղված գործողություններ կատարել, որպեսզի նպաստենք նրանց դժվարությունների վերացմանը՝ շատ լավ գիտակցելով, որ այս ամենը կատարվում է մի միջավայրում, որտեղ կան բավականին մեծ հակասություններ։ Սա նույնպես այդ գործառույթներից է, որ՝ այո՛, ներգրավվածության միջոցով, այո՛, բացատրելով, այո՛, հասկանալի դարձնելով, թե ինչ ենք անում, այո՛, պաշտպանելով մեր դիրքորոշումը՝ մենք իրականացնում ենք այդ գործառույթը և շարունակելու ենք իրականացնել։

Հարց. Վերջում մի հարց, որը միշտ Ձեզ տալիս են և որը քաղաքացիներին, երևի, ամենից շատն է հետաքրքրում Եվրամիության հետ հարաբերություններում. վարչապետը երկուշաբթի Բրյուսելում է լինելու, արդյոք վիզաների ազատականացման հարցը քննարկվելու է և ե՞րբ է դա իրատեսական։

Զոհրաբ Մնացականյան. Շատ լավ հարց եք տալիս: Շատ սուր հարց է և մենք շատ հստակ շարունակելու ենք «պայքարել» այս հարցի համար։ Գիտեք, որ այսօր գոյություն ունի վիզաների դյուրացման պայմանագիր և նաև ռեադմիսիայի պայմանագիր։ Մեր գնահատմամբ, մենք բավականին լավ կարողանում ենք իրականացնել ռեադմիսիայի պայմանագրի պահանջները, մենք շատ մեծ ուշադրություն ենք տալիս վիզաների դյուրացման պայմանագրի շրջանակներում այդ գործընթացի որակյալ իրականացմանը և մեծ ուշադրություն ենք տալիս դրան եվրոպական մեր գործընկերների հետ հարաբերություններում: Նաև մեզ համար մեծ կարևորություն է վիզաների ազատականացումը։ Մեզ համար այդ ամենը նշանակում է հնարավորություն մեր քաղաքացիների համար ազատ շրջելու, հնարավորություն է էլ ավելի ամրապնդելու և դյուրացնելու մարդկային շփումները, և գիտակցում ենք նաև, որ գոյություն ունի որոշակի միջավայր և պայքարում ենք դրա դեմ, որովհետև երբ խոսքը վերաբերում է նրան, որ կա որոշակի քաղաքական միջավայր, միգրացիայի հանդեպ վերաբերմունք, ընտրողների վերաբերմունք և այլն, սա մեզ համար բավարար չէ ընդունելու, որ մենք կարող ենք հետաձգված տեսնել ազատականացման գործընթացը։

Մենք վստահ ենք, որ մեր կարողությունները բավարար են ինստիտուցիոնալ առումով՝ սահմանների վերահսկման, միգրացիոն գործընթացները վերահսկելու և այլն։ Մենք պատրաստ ենք շարունակել էլ ավելի ամրապնդել դա, որի համար անհրաժեշտ է վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը, որպեսզի էլ ավելի ամրապնդենք և համոզիչ լինենք, որ մենք այդ փուլում ենք, որ ազատականացումը հնարավոր է իրականացնել, բայց մենք չենք կարող ընդունել, որ այդ գործընթացի մեկնարկը կարող է ձգձգվել քաղաքական պատճառներով։ Քաղաքական այն առումով, որ գոյություն ունի միջավայր, որը յուրահատուկ վերբերմունք ունի միգրացիոն գործընթացներին՝ անկախ Հայաստանից, դա անմիջապես Հայաստանին չի վերաբերում և այլն։ Սա մեզ համար բավարար պատճառ չի, որպեսզի մենք ընդունենք, որ հնարավոր է հետաձգել այս գործընթացը։

Հարց. Այն պարզ հարցը, թե դա ե՞րբ կլինի, ունի՞ արդեն իր պատասխանը:

Զոհրաբ Մնացականյան. Դժվար է ասել և սխալ կլինի, որ ես ինչ-որ կանխագուշակումներ անեմ: Ես կարող եմ Ձեզ ասել, որ այս հարցը մեր օրակարգի ամենօրյա աշխատանքի թեման է, և մենք  գործ ունենք մի իրականության հետ, որը վերաբերում է ընդհանուր միջավայրին, ընդհանուր մթնոլորտին, որն առնչվում է այդ միգրացիոն հարցերին: Մեզ համար դա համոզիչ չէ, և մենք մեր առօրյա աշխատանքում շարունակում ենք այս հարցին առնչվել: Պետք է հասնենք մի վիճակի, երբ մենք կկարողանանք այդ մեկնարկը տալ: Դա մեր գերակայություններից մեկն է:

Հարց. Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած անձնակազմին դիվանագետի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հարցազրույցի համար:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալ եմ: Եվ մեզ համար մեծ հաճույք է և պարտավորություն, որ մենք ունենք ազատ մամուլ, որը խիստ հետևում է մեր արտաքին գերատեսչությանը և քաղաքականության իրականացման մեր աշխատանքներին: Դա մեզ համար մեծ նշանակություն ունի, մենք, իհարկե, միշտ ներգրավված ենք: Ձեր գնահատականները, Ձեր մեկնաբանությունները մեզ համար մեծ նշանակություն ունեն այն առումով, որ հնարավորություն են տալիս գնահատելու՝ որտեղ ենք մենք հապաղում, որտեղ ենք թերանում, որ հարցերին պետք է առավել ուշադրություն դարձնել, որտեղ մենք պետք է առավել համոզիչ լինենք, և այդ առումով որակյալ, պրոֆեսիոնալ մասնագիտական առավելությունները մեր մամուլի, վստա՛հ եղեք, որ չափազանց կարևոր են:

 

 

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments