ԵՄ-ն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 7 նախարարի
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ցանկի մեջ ներառելով ևս մի քանի կառավարության անդամ պաշտոնյայի, այս մասին ասված է ԵՄ պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նոր պատժամիջոցները ԵՄ-ն սահմանել է Սիրիայի կառավարության նախարարների կաբինետում որոշ կադրային փոփոխությունների հետ կապված:
Հայտնի է, որ ներկա պահին պատժամիջոցների ցուցակում առկա է 277 ֆիզիկական և 72 իրավաբանական անձի անուն: Նրանց շարքում կա 7 նախարար:
Հիշեցնենք, որ Սիրիայի դեմ պատժամիջոցները ԵՄ-ն սկսել է կիրառել 2011 թվականի դեկտեմբերից ի վեր, դրանք պարբերաբար վերանայվում են տարեկան կտրվածքով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



