Շախմատի տղամարդկանց հավաքականը պարտվեց Ֆրանսիային. Եվրոպայի թիմային առաջնություն
SPORTՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում պարտվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տղամարդկանց թիմը երկրորդ տուրում մրցում էր Ֆրանսիայի հավաքականի հետ: Թիմի առաջատար Լևոն Արոնյանը Մաքսիմ Լագրավի հետ պարտիան տանուլ տվեց: Մյուս խաղերում Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը կիսեցին միավոր: Հայաստան-Ֆրանսիա 1,5-2,5:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ն անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությունում հանդես են գալիս 36 հավաքականներ, որոնցից հիմնական ֆավորիտներն են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Հունգարիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների և Ադրբեջանի թիմերը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: