Փարիզի ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSՓարիզում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են եղել: Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը այս մասին հայտնել է ֆրանսիական Le Figaro թերթը: Այս մասին տեղեկատվությունն ստացվել է դատաբժշակական փորձաքննությունից հետո, սակայն, պաշտոնապես այն դեռ ոչ հերքվել է, ոչ էլ հաստատվել:
Միաժամանակ, ֆրանսիական իշխանությունները պարզել են ահաբեկիչներից մեկի ինքնությունը: Ինչպես տեղեկացրել է ֆրանսիացի պատգամավոր Ժան-Պիեռ Ժորժը, դա Իսմաիլ Օմար Մոստեֆաին է, որը ծնվել է 1985թ. և մինչև 2012թ. ապրել է Շարտր քաղաքում: Մոստեֆանին ճանաչվել է կտրված մատի փորձաքննությունից հետո, որը հայտնաբերվել է փարիզյան «Բատակլան» համերգային սրահում, որտեղ իրականացվել է ահաբեկչությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



