Մումբայում ալկոհոլային թունավորվածությունից զոհերի թիվը հասել է 66-ի
SOCIETYՆվազագույնը 66 մարդ է մահացել Հնդկաստանի Մումբայ քաղաքում օղու թունավորումից, հայտնում է IANS գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը: Նախօրեին հաղորդվում էր 53 զոհի ու 21 տուժածի մասին:
Քաղաքի հետնախորշերից մեկի բնակիչները սկսել էին մի քանի օր առաջ գանգատվել իրենց առողջական վիճակից, 31 մարդ մինչ օրս գտնվում է քաղաքի հիվանդանոցներում:
Հնդկաստանում կեղծված օղին շատ տարածված է բնակչության անապահով խավերի շրջանում ցածր արժեքի պատճառով: 1 շիշ օղին կարելի է գնել 1 դոլարից էլ պակաս գնով:
Ընդ որում՝ նման ալկոհոլի օգտագործումը հաճախ ավարտվում է զանգվածային թունավորումներով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



